Սթենլի Ամուզի

ֆուտբոլիստ

Սթենլի Ամուզի (անգլ.՝ Stanley Amuzie փետրվարի 28, 1996(1996-02-28)[1][2], Լագոս, Լագոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Ալյումինի» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Խաղացել է Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Սթենլի Ամուզի
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1996(1996-02-28)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Լագոս, Նիգերիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Ամուզին Իտալական «Պարմա» ակումբի սան է։ 2015 թվականին ամռանը «Սամպդորիան» ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն վնասվածքի պատճառով պայմանագրի կնքումը հետաձգվել է կես տարով։ 2016 թվականին տեղափոխությունը կայացել է։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու համար Սթենլին անմիջապես վարձակալության է հանձնվել պորտուգալական «Օլյանենսե» ֆուտբոլային ակումբին։ Փետրվարի 17-ին «Վարզիմի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Սեգունդա լիգայում[3]։ Ապրիլի 17-ին «Ֆարենսեի» դեմ խաղում Ամուզին իր առաջին գոլն է խփել «Օլյանենսեի» կազմում[4]։ 2017 թվականին ամռանը Սթենլին վարձավճարով տեղափոխվել է Շվեյցարիայի «Լուգանո» ֆուտբոլային ակումբ։

Միջազգային կարիերա

խմբագրել

2016 թվականի մարտի 25-ին Աֆրիկայի ազգերի գավաթ 2017–ին Եգիպտոսի ազգային հավաքականի դեմ խաղում Ամուզին իր նորամուտն է նշել Նիգերիայի ազգային հավաքականում։

2016 թվականին ամռանը Սթենլին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարին նա խաղացել է Ճապոնիայի[5],Շվեդիայի[6],Կոլումբիայի[7], Դանիայի[8], Գերմանիայի[9], Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականնների դեմ խաղերում[10]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Միջազգային

 Նիգերիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքական (Մինչև 23)

  • Ամառային Օլիմպիական խաղեր-Ֆուտբոլ 2016 թվականին ամառային տղամարդկանց Օլիմպիական խաղերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ольяненси VS. Варзим 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 17.
  4. «Ольяненси VS. Фаренсе 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 17.
  5. «Нигерия (до 23) VS. Япония (до 23) 5:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5.
  6. «Швеция (до 23) VS. Нигерия (до 23) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  7. «Колумбия (до 23) VS. Нигерия (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  8. «Нигерия (до 23) VS. Дания (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  9. «Нигерия (до 23) VS. Германия (до 23) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 17.
  10. «Гондурас (до 23) VS. Нигерия (до 23) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Ամուզի» հոդվածին։