Սթեյսի Պարկ Միլբերն (անգլ.՝ Stacey Park Milbern, մայիսի 19, 1987(1987-05-19)[1], Սեուլ, Հարավային Կորեա[1] - մայիսի 19, 2020(2020-05-19)[1], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկյան հաշմանդամության իրավունքների ակտիվիստ։ Նա օգնել է ստեղծել հաշմանդամություն ունեցողների հանդեպ արդարության շարժում և հանդես է եկել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ արդարացի վերաբերմունքի օգտին։

Սթեյսի Միլբերն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1987(1987-05-19)[1]
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա[1]
Մահացել էմայիսի 19, 2020(2020-05-19)[1] (33 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԿորեացիներ և սպիտակ մարդ
ԿրթությունMethodist University? (2009)[1] և Միլս քոլեջ (2015)[1]
Մասնագիտությունհաշմանդամների իրավունքների պաշտպան, բանաստեղծուհի և բլոգեր

Կենսագրություն

խմբագրել

Միլբերնը ծնվել է Սեուլում, 1987 թվականի մայիսի 19-ին՝ մկանային դիստրոֆիայով[2][3]։ Նա խառնածին էր, նրա հայրը՝ Ջոելը, սպիտակամորթ էր, իսկ մայրըը՝ Ջինը, կորեացի[2]։ Նա մեծացել է Հյուսիսային Կարոլինայում զինվորականի ընտանիքում, քանի որ Ջոելը ծառայում էր Միացյալ Նահանգների բանակում[4]։ Մանուկ հասակում նա գտնվել է իր ընտանիքի խնամքի տակ, բայց երբ սկսել է ինքն իրեն որպես քվիր ճանաչել, նա վախենալով իր ավետարանական քրիստոնյա ծնողների դատողություններից և մտադրվել է տեղափոխվել։ Այս ընտրության դժվարությունը կայանում էր նրանում, որ նա ծնողների օգնությունից կախում ուներ իր ամենօրյա գործողություններում, ինչպիսիք են ուտելը, քնելը և սանհանգույցից օգտվելը[4]։

2005 թվականին Միլբերնն օգնել է հիմնել հաշմանդամություն ունեցողների նկատմամբ արդարության շարժումը[3]։ 2009 թվականին Միլբերն ավարտել է Մեթոդաբանական համալսարան[2]։

Սթեյսի Միլբերնը 24 տարեկանում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Ծոցի տարածք (San Francisco Bay Area)[2], քանի որ Սան Ֆրանցիսկոյի այդ տարածքը «ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց համար առավել մատչելի վայրերից մեկն է» համարվում։ Ծոցի շրջանը հաշմանդամության իրավունքների շարժման պատմական կենտրոն է[4], և այնտեղ Սթեյսին շարունակել է կազմակերպել, գրել և խոսել շարժման մասին[2]՝ դառնալով Բերկլիի Անկախ կյանքի կենտրոնի ծրագրերի տնօրեն[5]։

Կալիֆոռնիան դասվում է այն նահանգների շարքում, որտեղ տնային խնամքի նպաստներ են տրվում, և նա կարողացել է Medicaid- ի աջակցություն ստանալ տնային օգնականի համար[4]՝ նրան հնարավորություն տալով ինքնուրույն ապրել Օքլենդում[6] և բանկի կադրերի բաժնում պաշտոն զբաղեցնել[4]։ Նա մատնանշել է բուժքույրական օգնության կարևորությունը համայնքում իր ակտիվ մնալու և ծերանոցում հայտնվելուց խուսափելու հնարավորության համար[6]։ Նա Կալիֆոռնիայում ստացած իր անկախությունն ու խնամքը հակադրել է Հյուսիսային Կարոլինայում ունեցած իր փորձին, և պաշտպանել է Medicaid ծրագրերի անհրաժեշտությունը տնային սպասավորների և բուժքույրական ծառայությունների ֆինանսավորման համար՝ ընդդիմանալով Մատչելի խնամքի մասին օրենքը (Affordable Care Act) չեղյալ համարելու և փոխարինելու փորձերի[6]։

2015 թվականին նա ստացել է Միլսի քոլեջի մագիստրոսի կոչում[2]։

Գործունեություն

խմբագրել

Միլբերնը պաշտպանել է հաշմանդամություն ունեցող անձանց արդարացի բժշկական օգնությունը, ներառյալ համակարգի հասանելիությունը, նաև կողմնակալությունը, դեմ արտահայտվելով անհարկի վիրահատություններին[2]։ Միլբերնը երկու տարի շարունակ եղել է Օբամայի վարչակազմի խորհրդատու[7]։

2020 թվականի մարտի սկզբին, երբ COVID-19 համավարակը տարածվել է Ծոցի տարածքում, Միլբերնն ու իր չորս ընկերները ստեղծել են «Հաշմանդամության արդարադատության մշակույթի ակումբ» -ը, որպեսզի տարածեն հիվանդությունների կանխարգելման տնական հավաքածուներ, ներառյալ ձեռքի մաքրող միջոցները, ախտահանիչները և շնչառական միջոցները, Օքլենդի անօթևան ճամբարների բնակիչների համար։ Նա իր մտահոգություններն է հայտնել համայնքների հավաքական բարեկեցության և դրա առավել խոցելի անդամների բարեկեցության վերաբերյալ։ Նա նշել է իր DIY (Do it yourself - Արա ինքդ) լուծումը որպես «ճռճռացող կամ խեղված իմաստության» օրինակ։ Նա դա արել է, չնայած իր իսկ աճող առողջական խնդիրներին․ երիկամի արագ աճող քաղցկեղի հեռացման վիրահատությունը հետաձգվել էր ապաստարանների պատվերների պատճառով։ Նա զգուշացրել է, որ առողջապահական ծառայությունների վերաբերյալ համաճարակի պահանջները սպառնում են իր համայնքի դիալիզի և կյանքի փրկարար այլ բուժում ստանալու հնարավորությանը, որը ոմանց անհրաժեշտ է գոյատևելու համար։ Նրա խումբը նաև կազմակերպել է սննդի փոխօգնություն և խնամքի աջակցություն կարիքավոր հաշմանդամ մարդկան համարց[8]։

Միլբերնը մահացավ Սթենֆորդի հիվանդանոցում՝ իր 33-րդ ծննդյան օրը, 2020 թվականի մայիսի 19-ին, վիրաբուժական բարդությունների պատճառով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Genzlinger N. Stacey Milbern, a Warrior for Disability Justice, Dies at 33The New York Times, 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Genzlinger, Neil (2020 թ․ հունիսի 6). «Stacey Milbern, a Warrior for Disability Justice, Dies at 33». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. 3,0 3,1 Tso, Tiffany Diane (2020 թ․ մայիսի 28). «5 Disability Justice Activists to Know This Asian Pacific American Heritage Month». Rewire.News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Raff, Jeremy (2017 թ․ հուլիսի 10). «Why Americans With Disabilities Fear Medicaid Cuts». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  5. Katayama, Devin; Guevarra, Ericka Cruz; Montecillo, Alan (2020 թ․ մայիսի 29). «What Disability Justice Activist Stacey Park Milbern Taught Us». KQED. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 Milbern, Stacey (2017 թ․ մարտի 31). «Four Videos Show Why Medicaid-Funded Personal Care Services Matter». Disability Rights Education & Defense Fund (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  7. «Stacey Milbern». Wright State University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  8. Green, Matthew (2020 թ․ մարտի 17). «Coronavirus: How These Disabled Activists Are Taking Matters Into Their Own (Sanitized) Hands». KQED. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

խմբագրել