Սզնի կեռասռնակավոր

բույսերի տեսակ
Սզնի կեռասռնակավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի կեռասռնակավոր
Լատիներեն անվանում
Crataegus kyrtostyla Fingerh


Սզնի կեռասռնակավոր (լատին․՝  Crataegus kyrtostyla Fingerh), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ, փոքր ծառ կամ թուփ է, 2,5-5 մ բարձրությամբ և 10-15 սմ բնի 380 տրամագծով։ Տերևները ներքևի կողմում մոմաշերտ չունեն, ավելի բաց գույնի են, քան վերևի կողմը։ Ներքևի կողմից ջղավորությունը դուրս է ցցված։ Տերևների բաժինները նեղ են, վերին մասում ատամնաեզր, գրեթե մերկ, մեծ մասամբ հնգաբլթակ։ Ճ ներքևի կողմում մոմաշերտ չունենյուղերը ծածկված են գորշամոխրավուն կեղևով։ Ընձյուղները մերկ են կամ թեթևակի մազմզուկապատ։ Ծաղկաբույլերը լայն են, ճյուղավորված, գրեթե մերկ։ Հիպանթիումը մազմզուկապատ է։ Պտուղները կարմիր են, ունեն մեկ կորիզ։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Ղրիմում, Հարավային Սկանդինավիայում, Հարավային Եվրոպայի միջին շրջաններում, Բալկանյան թերակղզում։ Հայաստանի պայմաններում տարածված է Լոռի ում, Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Մեղրիում, ստորինից մինչև միջին լեռնային գոտիներում՝ լայնատերև անտառների եզրերին, ծովի մակերևույթից մինչև 1800-1900 մ բարձրություններում։

Կիրառություն

խմբագրել

Կարելի է օգտագործել բարձրլեռնային շրջանները կանաչապատելու նպատակով։ Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 380։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի կեռասռնակավոր» հոդվածին։