Սզնի (լատին․՝ Crataegus), ալոճենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի և ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ մինչև 900), Հայաստանում՝ մոտ 10 տեսակ՝ սզնի արևելյան (C. orientalis), սզնի կովկասյան (C. caucasica), սզնի կեռասռնակավոր (C. kyrtostyla), սզնի Մեյերի (C. meyeri) և այլն։

Սզնի
Crataegus
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք վարդազգիներ
Ցեղ Սզնի
Լատիներեն անվանում
Crataegus
L., 1753
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տարածում խմբագրել

Տարածված է Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նոսրանտառներում, չոր, քարքարոտ թեքություններում։ Փշոտ ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ մինչև 5-8 մ։ Ընձյուղները նուրբ են, թեթևակի մազմզուկապատ։ Կեղևը սկզբում գորշավուն է, հետագայում՝ մոխրաշագանակագույն։ Տերևները պարզ են, հերթադիր, ամբողջական կամ բլթակավոր (3-5 բլթակ)։ Ծաղկաբույլը հովանոցանման կամ վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, երբեմն՝ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները մանր են, խնձորաձև, գնդաձև կամ տանձաձև, հյութալի, կարմիր, նարնջադեղնավուն, սև։

Բաղադրություն խմբագրել

Ծաղիկները պարունակում են եթերայուղեր, կոֆեինային և քլորագենային թթուներ, կվերցետին և այլն, պտուղները՝ խաղողաշաքար, պտղաշաքար, խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, ուրսոլաթթու և այլ թթուներ, ֆլավոնիդներ, սորբիտ, ճարպայուղեր, ամիգդալին, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր և այլն։ Ծաղիկների ու հասուն պտուղների պատրաստուկները (եփուկ, ջրաթուրմ, մզվածք և թուրմ) կիրառվում են սրտի ֆունկցիոնալ հիվանդությունների, սրտային անբավարարությունների, շողացող անռիթմության և այլ դեպքերում։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (չորացրած, կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ)։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատների համար։ Մեղրատու է։ Սզնի պոնտական (C. pontica) հազվագյուտ տեսակը հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում, աճում է չոր, քարքարոտ թեքություններում, կաղնու և գիհու նոսրանտառներում (800-1800 մ բարձրներում). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակներ խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

  ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելին 60 տեսակի  
         
  կարգ
Վարդածաղկավորներ
    Ենթաընտանիք
'Spireynye
   
տեսակ Սզնի
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք
Վարդազգիներ
    ցեղ
Ալոճենիներ
   
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  2 ենթաըտանիք
(Համաձայն APG II Համակարգի)
  մոտավորապես 200-300 տեսակ
     

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի» հոդվածին։