Սերոբ Բեջանյան

հայ դիվանագետ, միջազգայնագետ-պատմաբան

Սերոբ Ժորայի Բեջանյան (դեկտեմբերի 29, 1972(1972-12-29), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, միջազգայնագետ-պատմաբան։ Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար[1]։ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Սերոբ Բեջանյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1972(1972-12-29) (51 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1996)
Մասնագիտությունպատմաբան և դիվանագետ

Կենսագրություն խմբագրել

Սերոբ Բեջանյանը ծնվել 1972 թվականի դեկտեմբերի 29-ին, Էջմիածնում։

Կրթություն խմբագրել

1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է։

2001 թվականին ավարտել է Նիդերլանդների միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի դասընթացը (Նիդերլանդներ, Հաագա), 2004 թվականին՝ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի դասընթացը (Գերմանիա, Գարմիշ-Պարտենկիրխեն), 2005 թվականին՝ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կողմից կազմակերպված դիվանագիտական դասընթացը (Եգիպտոս, Կահիրե), 2010 թվականին՝ Էստոնիայի ԱԳՆ և Եվրոպական հանձնաժողովի դասընթաց (Էստոնիա, Տալլին), 2010 թվականին՝ ԱՄՆ կառավարության «Մերձավոր Արեւելք- Հարավային Ասիա. Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» բարձրաստիճան պաշտոնյաների դասընթացը (ԱՄՆ, Վաշինգտոն), 2012 թվականին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի «Ավագ դասընթացը» (Իտալիա, Հռոմ), 2019 թվականին՝ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի, բարձրաստիճան պաշտոնյաների դասընթացը (Գերմանիա, Գարմիշ-Պարտենկիրխեն)։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1998 թվականի մայիս-օգոստոս ամիսներին եղել է ԱԳՆ քաղաքական վարչության 3-րդ քարտուղար, 1998-2003 թվականներին՝ ԱԳՆ գործադիր քարտուղար, 2003-2004 թվականներին՝ ԱԳՆ հասարակության հետ հարաբերությունների վարչության տեղեկատվության բաժնի 1-ին քարտուղար, 2004-2006 թվականներին՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկատվության բաժնի վարիչ, 2006-2007 թվականներին՝ Հունաստանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, 2007-2009 թվականներին՝ Հունաստանում ՀՀ դեսպանության խորհրդական, 2009-2014 թվականներին՝ ԱԳՆ քարտուղարության խորհրդական, 2014-2016 թվականներին՝ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության խորհրդական, 2016-2018 թվականներին՝ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, 2018 թվականի հունիս-հոկտեմբերին՝ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական, 2018-2022 թվականներին՝ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ[3]։

2022 թվականի հուլիսի 11-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4], 2023 թվականի ապրիլի 7, համատեղության կարգով, Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5], 2023 թվականի մարտի 29, համատեղության կարգով[6], Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։

Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Պարգևներ խմբագրել

  • Ջոն Կիրակոսյանի անվան ՀՀ ԱԳՆ հուշամեդալ,
  • ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալ,
  • ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարների շնորհակալագրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  2. ՀՀ նախագահի հրամանագիրը Ինդոնեզիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ
  3. «Strengthening Media Freedom and Safety of Journalists in a Changing Enviroment» (PDF).
  4. ՀՀ նախագահի հրամանագիրը Սերոբ Բեջանյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյա լ
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.