Բացել գլխավոր ցանկը

Սերյոժա Աբրահամյան (8 օգոստոսի, 1955, Բերդաձոր, Շուշիի շրջան - 27 հոկտեմբերի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սերյոժա Բահաթուրի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ԲԱՀԱԹՈՒՐԻ.jpg
8 օգոստոսի, 1955 - 27 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բերդաձոր, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Սերյոժա Աբրահամյանը ծնվել է 1955 թ. օգոստոսի 8-ին Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում։ Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո հոր մոտ թիթեղագործի մասնագիտություն էր սովորում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ուկրաինայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել թիվ 1 բնակշահագործման գրասենյակում։

Կամավորագրվել է հետախուզական վաշտում։ Սպանվել է 1992 թ. հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում անհայտ հանգամանքներում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել