Սերխի Սամպեր

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխի Սամպեր Մոնտանյա (իսպ.՝ Sergi Samper Montaña, հունվարի 20, 1995(1995-01-20)[1][2], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնա Բ-ի հենակետային կիսապաշտպան։

Սերխի Սամպեր
իսպ.՝ Sergi Samper
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1995(1995-01-20)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 71 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 16
Պատանեկան կարիերա
2001-2013 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-այժմ Իսպանիա Բարսելոնա 1 (0)
2013-այժմ  Իսպանիա Բարսելոնա Բ 98 (0)
Ազգային հավաքական
2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 6 (0)
2011-2012 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 8 (2)
2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 3 (0)
2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 3 (0)
2014- Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մանուկ հասակում Սերխին իր ավագ եղբոր օրինակով զբաղվել է թենիսով, բայց վեց տարեկանում սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Տղայի պապիկը, հասկանալով որ ֆուտբոլը տղայի արյան մեջ է, նրան տանում է «Բարսելոնայի» մանկական դպրոց[3]։ Սերխին անցել է կատալոնցիների ակումբի մանակական, պատանեկան, երիտասարդական մասնաճյուղերը և դրանցում միշտ եղել է կարևոր խաղացող։ 2013 թվականին Սերխին հասել է «Բարսելոնայի» պահեստայինների աստիճանի՝ «Բարսելոնա Բ» և դարձել թիմի հիմնական կազմի կարևոր խաղացողներից մեկը։ 2014 թվականին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ուշադրություն դարձրեց երիտասարդ սանի վրա և ընդգրկեց թիմի կազմում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի մրցաշարին։ Նրա դեբյուտը կայացել է սեպտեմբերի 17-ին կիպրոսյան «ԱՊՕԷԼ» ակումբի հետ տնային խաղում (1:0)[4]։ Սամպերը դաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ խաղին։ Հոկտեմբերի 21-ին նա ընդգրկվեց թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի շրջանակներում անցկացվող «Այաքսի» դեմ խաղին, բայց ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։

Հոկտեմբերի 4-ին նա խաղաց ամբողջ 90 րոպեն Իսպանիայի գավաթի արտագնա խաղում ընդդեմ «Ուեսկիի» (0:4)։ Դրանից հետո Սամպերը թիմի կազմում մասնակցեց երկու հանդիպման՝ «Ուեսկիի» դեմ պատասխան խաղին (8:1) և «Էլչեի» դեմ խաղին (5:0)։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի հունիսի 6-ի դրությամբ[5]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ
2013/14 40 0 40 0
2014/15 34 0 34 0
Ընդամենը 74 0 74 0
Բարսելոնա 2014/15 0 0 3 0 1 0 4 0
Ընդամենը 0 0 3 0 1 0 4 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 74 0 3 0 1 0 78 0

Կարիերան հավաքականում խմբագրել

Սերխին հանդես է եկել Իսպանիայի պատանեկան հավաքականներում՝ սահուն անցնելով մի կատեգորիայից մյուսին։

Խաղաոճ խմբագրել

Սամպերի խաղաոճը հաճախ համեմատում են Չավիի ոճի հետ։ Միանգամից աչքի է ընկնում նրա տակտիկական ինտելեկտը, ֆուտբոլից հասկանալը, ունակությունը հասկանալու խաղի էությունը, փոխանցումներն ու շարժումները, առաջնորդի որակները։ Ճնշման տակ գնդակն ընդունելիս խելացի և վստահ է։ Գրեթե միշտ գնդակին իդեալական է տնօրինում, լավ է գտնում դիրքավորումը, վարում է խաղը և միշտ հուշում է իր գործընկերներին, թե ուր փոխանցել և ուր վազել։ Կատարում է հրաշալի փոխանցումներ[3]։

Անձնական կյանք խմբագրել

Սերխիի ավագ եղբայրը՝ Ժորդին, պրոֆեսիոնալ թենիսիստ է[6]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «Սերխի Սամպեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Match Report
  5. Սերխի Սամպերի էջը soccerway.com կայքում (անգլ.)
  6. «Sergi Samper: Un Guardiola adaptado a los tiempos modernos» [Sergi Samper: A Guardiola adapted to modern times] (Spanish). sport.es. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխի Սամպեր» հոդվածին։