Սերգեյ Տուտունով

խորհրդային շրջանի հայկական արմատներով նկարիչ

Սերգեյ Անդրեյի Տուտունով (հոկտեմբերի 30, 1925(1925-10-30), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 1998(1998-10-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի հայկական արմատներով նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Սերգեյ Տուտունով
Ծնվել էհոկտեմբերի 30, 1925(1925-10-30)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1998(1998-10-12) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ՀայրԱնդրեյ Տուտունով

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում Անդրեյ Վասիլի Տուտունովի (ծագումով հայ)[1] և նրա կնոջ՝ Ելիզավետա Նիկոլաևնա Տուտունովի (ծննդյան անունը՝ Սախարովա) ընտանիքում[2]։

1930-ականների վերջերին եղբոր՝ Անդրեյի հետ ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոց (ՄԳՄԴ, այժմ՝ Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյ), որտեղ սովորել է նախ քանդակագործության, այնուհետև՝ գեղանկարչության բաժնում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շարունակել է սովորել Բաշկիրիայում տարհանման պայմաններում, 1943 թվականին Տուտունովը վերադարձել է Մոսկվա։ 1945 թվականին Տուտունովը ընդունվել է Սուրիկովի անվան ինստիտուտ, որն ավարտել է 1951 թվականին։ 1953 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1988 թվականին Մոսկվայում անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսը։

Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Սերգեյ Անդրեևիչ Տուտունովի կտավները գտնվում են Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Կիևի ռուսական թանգարանում, Ռուսաստանի և հարևան երկրների այլ թանգարաններում, ինչպես նաև Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում[2]։

Ընտանիք խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Անդրեյ և Սերգեյ եղբայրները, 1961
  • Եղբայր՝ Անդրեյ Տուտունով[3] (1928), նկարիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ։ 2001 թվականից Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի (ՌՆԱ) անդամ է։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարչի կոչման (2004),
  • Որդի՝ Անդրեյ Տուտունով (1956),
  • Թոռ՝ Սերգեյ Անդրեյի Տուտունով (1978), ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս,
  • Որդի՝ Սերգեյ Տուտունով[4] (1958),նկարիչ, ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում[5],
  • Որդի՝ Վիկտոր Տուտունով, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Андрей Васильевич Тутунов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 Художник Тутунов Сергей Андреевич (1925-1998)
  3. «Тутунов Андрей Андреевич». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Художник Сергей Тутунов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Тутунов Сергей Сергеевич». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել