Սերգեյ Իվանովիչ Սմետնև (ռուս.՝ Сергей Иванович Сметнев, հոկտեմբերի 6, 1899(1899-10-06) կամ 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1992(1992-12-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թռչնաբույծ-սելեկցիոներ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956)։ Համարվում է Խորհրդային Միությունում արդյունաբերական թռչնաբուծության հիմնադիրներից։։

Սերգեյ Սմետնև
Сергей Сметнев
Ծնվել էհոկտեմբերի 6, 1899(1899-10-06) կամ 1899
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1992(1992-12-02)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShcherbinskoye cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական, անասնաբույծ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտԹռչնաբուծություն, կենդանաբուծություն[1] և անասնապահություն[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Ավարտել է Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական․ ակադեմիա)։ 1944-1973 թվականներին եղել է նույն ակադեմիայի թռչնաբուծության ամբիոնի վարիչ։ Սմետնևի գիտական աշխատանքները նվիրված են թռչունների բուծման, դրանց մթերատվության բարձրացման, ԽՍՀՄ-ում արդյունաբերական թռչնաբուծության զարգացման և այլ հարցերին։ Մշակել է թռչունների վանդակային պահվածքի տեխնոլոգիայի և նորմատիվների սկզբունքները։ Սմետնևի ղեկավարությամբ ու մասնակցությամբ ստեղծվել են հյուսիսկովկասյան հնդկահավերի, ռուսական սպիտակ և մոսկովյան հավերի ցեղերը։ 1958 թվականին դարձել է թռչնաբուծության միջազգային գիտնականների ասոցիացիայի խորհրդի անդամ։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Иванович Сметнев, М․, 1959; Библиографический указатель печатных работ профессора, доктора сельскохозяйственных наук, академика ВАСХНИЛ Сергея Ивановича Сметнева, М․, 1979․