Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Ալեքսանի Սահակյան (Երևան–2014 նոյեմբերի 12, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մայոր, 2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին խոցված ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի հրամանատար[1]։

Սերգեյ Սահակյան
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 12, 2014(2014-11-12)
ԳերեզմանԵռաբլուր

Կենսագրություն խմբագրել

 
Սերգեյ Ալեքսանի Սահակյանին, Սարգիս Գագիկի Նազարյանին և Ազատ Արթուրի Սահակյանին նվիրված հուշակոթող Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

Ծնվել է Երևանում։ Դեռ փոքրուց երազում էր օդաչու դառնալ. օդանավերի մոդելներ է հավաքել, ավիացիոն խմբակ է այցելել[2]։

1993 թվականից աշխատում էր ՀՀ Զինված ուժերում[3]։ Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում։ Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր[1]։

2014 թվականի նոյեմբերի 24-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Սերգեյ Սահակյանի, ինչպես նաև խոցված ուղղաթիռի անձնակազմի մյուս անդամների՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հոգեհանգիստը[1]։

Աճյունը ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ուներ երեք որդի[1]։

Պարգևներ խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մայոր Սերգեյ Սահակյանը, ինչպես նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել