Սարգիս Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս (Սերյոժա) Միհրանի Նազարյան (դեկտեմբերի 5, 1930[1], Երևան, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2011, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1973)[2]։
Սարգիս Նազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1930[1] |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2011 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1954) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍարգիս Նազարյանը ծնվել է 1930 թվականին Երևանում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Երքաղխորհրդի նախագծային բաժնում, 1958-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտում, եղել նախագծի գլխավոր մասնագետ։ 1993 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում։ Նազարյանը համահեղինակների հետ իրականացրել է Երևանի 1971-1975 թվականների առաջին հերթի շինարարության, 1995-2010 թվականների գլխավոր հատակագծի հայեցակարգը, մայրաքաղաքի կենտրոնի 1965-1966 թվականների, Ավան, Այգեստան, Եռաբլուր, Սարի թաղ և այլ միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծերը (1957-1963), Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեման (1974), Կանաչապատման հեռանկարային հատակագիծը (1973), Սպիտակ քաղաքի 1990-2010 թվականների գլխավոր հատակագծի ճշգրտումը (1997)[3], Երևանի Պռոշյանի փողոցի 9-հարկանի կոմպոզիտորների բնակելի շենքը, Ակնա լճի շրջակայքի հանգստի գոտին։
Պարգևներ
խմբագրել1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի՝ Երևանի լանդշաֆտի կազմակերպման նախագծի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7749
- ↑ «Члены союза». uaa.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.