Սերգեյ Չետվերուխին (ռուս.՝ Сергей Александрович Четверухин, հունվարի 12, 1946(1946-01-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել որպես մենասահորդ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ ԽՍՀՄ առաջին մենասահորդ–գեղասահորդը (Սերգեյ Վոլկովի հետ), ով հանդես է եկել Ձմեռային օլիմպիական խաղերում (1968, Գրենոբլ), 1968 թվականի Ձմեռային ունիվերսիադայի չեմպիոն (առաջին անգամ խորհրդային պատմության մեջ)։ Առաջին խորհրդային գեղասահորդը՝ Օլիմպիական խաղերի (արծաթ՝ 1972, Սապպորո, Ճապոնիա), Աշխարհի (բրոնզ՝ 1971 թվական) և Եվրոպայի (բրոնզ՝ 1969 թվական) մրցանակակիր։ Ներկա պահին՝ գեղասահքի մարզիչ՝ Կանադայում։

Սերգեյ Չետվերուխին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Сергей Александрович Четверухин
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 12, 1946(1946-01-12) (78 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել բավականին ուշ՝ 1955 թվականին։ Իր կրտսեր եղբոր՝ Ալեքսեյի հետ եկել է մոսկովյան Պատանի պիոներների ստադիոն։ Մարզվել է Տատյանա Տոլմաչովայի ղեկավարությամբ։ Նրա ղեկավարությամբ էլ 1963 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմ և հասել է միջազգային մակարդակի, որտեղ նրա դեբյուտը հաջող էր առաջին հերթին պայմանավորված լավ կատարված դպրոցական ֆիգուրներով։

1968 թվականի աշնանից Չետվերուխինը սկսել է մարզվել Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժուկի ղեկավարությամբ։ Գրենոբլում անցկացված օլիմպիական խաղերում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ անհաջող կատարելով կրկնակի ակսելը և եռակի սալխը։ 1967-ից 1971 թվականը հինգ անգամ անընդմեջ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (կրկին՝ 1973):

Միջազգային ասպարեզում սուր պայքար է եղել չեխ մարզիկ Օնդրեյ Նեպելայի (ում այդպես էլ չկարողացավ հաղթել՝ մնալով երկրորդը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում) և ֆրանսիացի Պատրիկ Պերայի հետ։ 1971 թվականի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձավ երրորդը, չնայած ազատ ծրագրում ութերորդն էր երկու վայրէջքից հետո։ Օլիմպիադա-72-ում հաղթեց ազատ ծրագրում։ 1972 թվականի Աշխարհի առաջնությանը հանդես եկավ շատ կայուն, ազատ ծրագրում ստացավ երկու 6.0, իսկ 1973 թվականին 6.0 գնահատականներ ստացավ կարճ և ազատ ծրագրերի համար՝ վերջինիս հաղթանակով։

Շատ փորձագետներ համոզված էին, որ մի տարի էլ մնալով գեղասահքում, նա կհաղթեր մայրցամաքի և աշխարհի առաջնությունները, այնքան բարձր էր նրա հեղինակությունը այդ ժամանակ։ Սակայն Սերգեյը որոշեց հեռանալ սպորտից, ինչպես ինքն այն ժամանակ ասեց, չի ուզում`իր մասին ասեն, որ ինքը, վերջապես, հասավ ոսկուն, երբ նրա բոլոր հիմնական մրցակիցներն ավարտեցին կատարումները։

Մարզչական գործունեություն խմբագրել

Ավարտելով ելույթները սիրողական սպորտում՝ սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Սակայն առաջին փորձը Վլադիմիր Կովալյովի հետ անհաջող էր[1]։ Դրանից առաջ նա որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայի բալետ սառույցի վրա՝ որպես մենակատար։

Ներկա պահին Սերգեյ Չետվերուխինը ապրում և աշխատում է Կանադայում, ուր տեղափոխվել է 1990 թվականին կանադացի գեղասահորդուհի Դոնա Ջակսոնի հրավերով։ Աշխատել է մարզիչ Մոնրեալում, հիմա աշխատում է Տորոնտոյում։ Սերգեյի եղբայրը՝ Ալեքսեյ Չետվերուխինը, տեղափոխվել է Կանադա Սերգեյի տեղափոխվելուց մեկ տարի հետո։ Մինչև 2008 թվականը մարզում էր Կանադայի պատանիների հավաքականըref>Тренер Сергей Четверухин Արխիվացված 2010-06-22 Wayback Machine</ref>, իսկ հետո վերադարձել է Ռուսաստան[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (03.03.1972)

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Սպորտային ձեռքբերումներ 1962-63 1963-64 1964-65 1965-66 1966-67 1967-68 1968-69 1969-70 1970-71 1971-72 1972-73
Ձմեռային օլիմպիական խաղեր 9 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 17 13 9 8 6 3 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10 12 5 5 3 4 2 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 2 3 2 1 1 1 1 1 1
Գեղասահքի Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 2 1 2
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Չետվերուխին» հոդվածին։