Սերգեյ Նիգոյան
Սերգեյ Գագիկի Նիգոյան (ուկրաիներեն՝ Сергій Нігоян, օգոստոսի 2, 1993, Բերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ - հունվարի 22, 2014, Կիև, Ուկրաինա), ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի, 2014 թ.-ի նոյեմբերից հիմնված Եվրոմայդանի պահակախմբի անդամ։
Սերգեյ Նիգոյան ուկրաիներեն՝ Сергій Гагікович Нігоян | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1993 |
Ծննդավայր | Բերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ |
Մահացել է | հունվարի 22, 2014 (20 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեղափոխական |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում[1]։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել և ապրել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանսկի շրջանի Բերեզնուվատիկվա գյուղում։ Հայրն ու մայրը հայ են, որոնք Ուկրաինա են տեղափոխվել Հայաստանից (Բերդ) 1992 թվականին։
Ուկրաինախոս էր, Հայաստանի և Ուկրաինայի հայրենասեր։ Լավ ծանոթ էր ուկրաինական պատմությանը և մշակույթին, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններին («Կովկաս» պոեմը ընթերցել է ժողովրդի առաջ)։
Դեկտեմբերին ցանկապատների ֆոնին Սերգեյը նկարահանվել էր մի տեսագրության մեջ, որտեղ արտասանում էր Շևչենկոյի բանաստեղծությունները[2]։.
Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից[3]։ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի 2014 թվականի նոյեմբերի 21-ի հրամանագրով Սերգեյ Նիգոյանին հետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[4]։
Հիշատակի հավերժացումԽմբագրել
2015 թվականի հունվարի 28-ին Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի 60-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել քաղաքի Կալինինի պողոտան վերանվանել Սերգեյ Նիգոյանի անունով[5]։
ՊատկերներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Ծանոթագրություններ և նշումներ
Արտաքին հղումներԽմբագրել
Սերգեյ Նիգոյան Վիքիպահեստում |