Սերգեյ Մուրավյով
Սերգեյ Նիկիտիչ Մուրավյով (ֆր.՝ Serge Mouravieff (գիտական հրապարակախոսություններում՝ Mouraviev, հունիսի 13, 1938[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ռուս-ֆրասնիացի դասական բանասեր, Անտիկ փիլիսոփայության և պատմության մասնագետ, թարգմանիչ, Կովկասյան գրերի պատմաբան և Մերձկասպյան ու Կովկասյան հնագույն մատենագրության ծագումնաբանության հետազոտող[3]։ 1996 թվականից՝ Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր։
Սերգեյ Մուրավյով Serge Mouravieff | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1938[1][2] (86 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հայագետ |
Հաստատություն(ներ) | Փարիզ Սորբոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1938 թ. հունիսի 13-ին Փարիզում, Մուրավյովների ազնվական տոհմի ներկայացուցիչ Նիկիտա Սերգեևիչ Մուրավյովի և Մարիա Միխայլովնա Ռազդենկոյի, պոետի և նկարչի ընտանիքում[4]։ Համարվում է դեկաբրիստ Ալեքսանդր Նիկոլաևիչ Մուրավյով-Կարսականի (1794-1867) կրտսեր եղբայր Սերգեյ Նիկոլաևիչ Մուրավյովի (1809-1874), ուղիղ հետնորդը[5]։
1957 թ. տեղափոխվել է Սովետական Միություն։ Սովորել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (չի ավարտել)։ 1960-ականների կեսերին սկսել է զբաղվել ինքնակրթությամբ։ 1992 թվականից ապրում է Ֆրանսիայում։ ԽՍՀՄ-ում զբաղվում էր թարգմանություններով, Ֆրանսիայում՝ սինխրոն թարգմանություններով[6]։
1970 թվականից թողարկել է մոտ 200 աշխատանք (այդ թվում 17 գիրք) անտիկ փիլիսոփայության վերաբերյալ (Հերակլես), պատմվածքներ Կովկասի քրիստոնեական մատենագրության (Հայկական գրերի), Վրացերեն գրերի և Կովկասյան Աղվանների Աղվանական գրերի, Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից ծովի և Մ.թ.ա. 1-ին դարում Մերձկասպիայի մասին, պատմություններ Մուրավյովների տոհմի, Թուրինյան սավանի մասին և այլն[6]։
1999 թ., Գերմանիայում հրապարակում է «Heraclitea» շարքը հին հունարեն և ֆրանսերեն լեզուներով (լույս է տեսել 11 հատոր)։ 2012 թ. ստեղծում է մեկ հատորից կազմված ամբողջական ժողովածու Հերակլեսի անտիկ և նրա ռուսերեն թարգմանությունների տեղեկատվությամբ[7]։
Հիմնական աշխատանքները
խմբագրելՀերակլիտի և անտիկ փիլիսոփաների մասին։
- Testimonia de vita et scripto Heracliti Ephesii - Վկայական Եփսոսյան Հերակլիտի կյանքի և ստեղծագործության մասին/Հին պատմության լրատու 130/4. 1974. էջ 195-218; 131/1. 1975. էջ. 27-48 և 229-244; 136/2, 1976. էջ. 47-72 (երկու դիմումներ տեքստերով և մեկնաբանությունների երեք հոդվածներ)։
- Եփսոսյան Հերակլիտ. հատվածներ Լուկրեցիա Կարի «Մուսաներ» կամ «Բնության մասին» աշխատությունից, իրերի բնության մասին /Մոսկվա, Գեղարվեստական գրականություն հրատարակություն 1983. Էջ. 237-268, 361-371
- Heraclitea. Édition critique complète des témoignages sur le vie et l’œuvre d’Héraclite d’Éphèse et des vestiges de son livre — Sankt Augustin: Academia Verlag, 1999-2011 — (հրատարակվել է 11 գիրք, հրատ. շարունակվում է)
- Եփեսոսյան Հերակլիտ. Ողջ ժառանգությունը / Պատրաստել է Ս.Ն. Մուրավյովը, Մոսկվա, Ad Marginem, 2012 — 416 էջ, տպաքանակ՝ 2000 օրինակ։
Կովկասյան վաղ քրիստոնեական գրվածքների ստեղծման մասին։
- Մի բացահայտման պատմությունից // Հայկական մարդասիրական լրատու։ Հ. 4. 2012. էջ. 14-66, 77-92: — Հրատարակված և չհրատարակված հոդվաքծների հավաքածու 1980-1985 թվականներ։[6]
- Erkataguir ou Comment naquit l’alphabet arménien. — Sankt Augustin.: Academia Verlag, 1999-2011:
- Հին վրացական Ասոմտավրուլի գրերի ծագումը(չաշխատող հղում) (1981)
- Երեք էտյուդ կակազա-ալբանական գրերի մասին — Իբբերական-Կովկասյան լեզվագիտության տարեգիրք։8. Թբիլիսի։ Մեցնիերեբա։ 1981 թվական Էջ 222-325։
Ըստ Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից և Արևմտյան Կենտրոնական Ասիայի.
- Կովկասյան Ալբանիայի և Կասպից ծովի մակարդակի Պտղոմեոսյան քարտեզը / Հնագույն պատմության լրատու 1983 թվական № 1/163, էջ 117-147։
- Արաքս-Տանաիս-Յակսարտի խնդիրը և Կասպից ծովի մակարդակը Մ.թ.ա. 6-3-րդ դարերում—Mathesis. Անտիկ գիտության և փիլիսոփայության պատմության սեմինարի աշխատություններ։ Մոսկվա. Գիտություն, 1991 թվական, էջ 115-175։
Ծագումնաբանություն
- Մուրավյովներ 1488–1996 թվականներ։ Ազգի համառոտ նկարագիր... / Փարիզ-Մոսկվա։ Myrmekia, 1997 թվական։
Թուրինյան պատանք
- (André Cherpillod-ի համահեղինակությամբ) Apologie pour le Suaire de Turin par deux scientifiques non croyants. — Paris-Moscou: Myrmekia. 1998 թվական, I-XIV, էջ 109-221։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ա.Վ.Հակոբյանի քննադատականը "Erkataguir ou Comment naquit l’alphabet arménien" գրքի համար // Արևելքի արձանագրագիտություն, 2011 թվական
- Մ.Ն. Վոլֆ Եփեսոսյան Հերակլիտ. Ողջ ժառանգությունը (Քննադատություն)
- Հայկական այբուբենի համակարգի մասին (և Ս.Մուրավյովի այլ աշխատանքներ) Արխիվացված 2013-10-20 Wayback Machine
- Serge MOURAVIEV (ֆր.)
- Ս. Մուրավյովի բլոգը Եփեսոսյան Հերակլիտի և նրա ժառանգության ռուսալեզու հրատարակությունը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Record #238995833 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայագիտության հարցերով իններորդ միջազգային համաժողովը
- ↑ Ս.Ն. Մուրավյով Նիկիտա Մուրավյովի հայտնությունը // Մեր ժառանգությունը, № 78 2006
- ↑ Տոհմագիր(http://ru.rodovid.org/wk/Запись:616729)
- ↑ 6,0 6,1 Ռուսական արտերկիրը Ֆրանսիայում, 3-րդ հատոր (լրացումներ), էջ 729 (հոդված 2-րդ հատորում ունի մի շարք անճշտություններ)
- ↑ Academia Verlag. Heraclitea Արխիվացված 2014-02-01 Wayback Machine