Սերգեյ Լաստոչկին
Սերգեյ Պավլովիչ Լաստոչկին (ռուս.՝ Сергей Павлович Ласточкин, սեպտեմբերի 4, 1927, Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 20, 1992, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1927 |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 20, 1992 (64 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Լաստոչկինը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայում։ Նրա մայրը՝ Ելիզավետա Պավլովնա Լաստոչկինա-Լենցին (1892-1948), եղել է երգչուհի և մանկավարժ, հայր՝ Պավել Նիկոլաևիչ Լաստոչկինը (1887-1955), բժիշկ, հետագայում պրոֆեսոր և Լենինգրադի մանկավարժակա ինստիտուտի հիգիենայի ամբիոնի հիմնադիր։ Ծնողները վաղ տարիքից ուշադրություն են դարձրել որդու նկարչական ունակությանը և խրախուսել կերպարվեստով զբաղվելը։ Լաստոչկինը հաջողությամբ անցել է ներածական փորձարկումները և ընդունվել Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիային կից միջնակարգ գեղարվեստական դպրոց, որտեղ սովորել է մինչև պատերազմը։ 1942 թվականի գարնանը ծնողների հետ պաշարված Լենինգրադից տարհանվել է Հյուսիսային Կովկաս՝ Եսենտուկի։ 1942 թվականի ամռանը հայտնվել է օկուպացիայի մեջ։ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադ և շարունակել ուսումը։
1946 թվականին միջնակարգ գեղարվեստական դպրոց ավարտելուց հետո առանց քննությունների ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Միխայիլ Պլատունովի, Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1948 թվականին ամուսնացել է համակուրսեցու՝ Վալերիա Լարինայի հետ։ 1960 թվականից ամուսնացել է Ս.Ա. Լաստոչկինայի (Արբատովա, 1936-1995) հետ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտը, պրոֆեսոր Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչության նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «На новостройки коммунизма» նկարը[2]։
Ցուցահանդեսներին մասնակցել է 1952 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է ժանրային և թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ։ 1952 թվականին ընդունվել Է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ Դասավանդել է Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Նրա նկարներից են՝ «Смена. Котлован Куйбышевской ГЭС»[3] (1954), «Ուրալում։ Եռանկար»[4] (1961), «Աշխատանքային առավոտ», «Վոլգո-Բալտը կառուցվում է։ Թամարա Բատուլինան՝ 6-րդ շլյուզի կոմերիտուհին», «Արևածագ»[5] (բոլորը 1964), «Մայիս»[6] (1965), «Ոսկե կեչիներ» (1966), «Առավոտ։ Հին Լադոգա»[7] (1967), «Գարնանային մթնշաղ։ Կեչիներ»[8], «Օրվան ընդառաջ»[7] (երկուսն էլ 1968), «Վոլգո-Բալտի կառուցման 6-րդ շլյուզի գլխավոր ինժեները»[9] (1971), «Կարմիր մայիս» ապակու գործարանիբանվորուհի Վ․ Ա. Մարկելովա»[10] (1975)։ Իր աշխատանքների համար 1970-ակա թվականներին արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի կոչման։
Մահացել է 1992 թվականի ապրիլի 20-ին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Բոգոսլովսկոե գերեզմանատանը՝ ծնողների կողքին։
Սերգեյ Լաստոչկինի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.72.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.18.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.24.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.30.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.19.
- ↑ 7,0 7,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.10.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.18.
Աղբյուրներ
խմբագրել- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.18.
- Коровкевич C. Ярче и глубже показывать новое, передовое. Заметки о весенней выставке работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1954, 12 июня.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.24.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.30.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.19.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.10.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.18.
- А. Губарев. На полотнах — человек труда. Выставка «Наш современник». / Ленинградский рабочий, 1975, 11 октября.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.72.
- Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.298.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., 2007. С.392. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.