Սերգեյ Բուլատով

ռուս ֆուտբոլիստ

Սերգեյ Ալեքսանդրովիչ Բուլատով (ռուս.՝ Сергей Александрович Булатов, մարտի 21, 1972(1972-03-21), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։

Սերգեյ Բուլատով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1972(1972-03-21) (51 տարեկան)
Ծննդավայր Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Բուլատովի հայրը Սվերդլովսկից է, «Ուրալմաշում» եղել է հարձակվող։

Յոթ տարեկանում հայրը Սերգեյին տարել է խմբակ։ Ավարտել է «Ուրալի» մարզական գիշերօթիկ դպրոցը, որից հետո՝ 1988 թվականին, տեղափոխվել է «Ուրալմաշ»։ Հաջորդ տարի նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում[1]։

1991 թվականին հանդես է եկել Նիժնի Տագիլի «Ուրալեց» ակումբում։

Այնուհետև խաղացել է Պերմի «Զվեզդայում», Կալինինգրադի «Բալթիկայում», Սամարայի «Կռիլյա Սովետովում», Վորոնեժի «Ֆակելում», Կրասնոյարսկի «Մետալուրգում», Կազանի «Ռուբինում», Գրոզնիի «Թերեքում», Նաբերեժնիե Չելնիի «Կամազում»։

2000 թվականի հունիսին հարձակման է ենթարկվել․ ավտոկայանատեղիում դանակով վիրավորվել է թոքի շրջանում։ Անգիտակից վիճակում հայտնվել է հիվանդանոցում։ Հիվանդության պատմության մեջ նույինիսկ մահվան ամսաթիվ են նշել, սակայն Բուլատովը ողջ է մնացել, թեև հիվանդանոցում մնացել է ավելի քան երկու ամիս[2]։

2006-2008 թվականներին աշխատել է «Կամազում»՝ որպես մարզիչ-սելեկցիոներ, 2009 թվականին՝ Բրյանսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, իսկ 2010 թվականին՝ Աստրախանի «Վոլգարում»՝ գլխավոր մարզիչ։

2012 թվականին դարձել է «Ուրալի» սելեկցիոները։ 2012 թվականի ապրիլի 5-ից՝ Ալեքսանդր Պոբեգալովի հրաժարականից հետո, դարձել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը։ 2012 թվականի ամռանը, PRO արտոնագրի բացակայության պատճառով, 2012-2013 մրցաշրջանի համար հայտավորվել է որպես ավագ մարզիչ[3]։ 2012 թվականի օգոստոսին հրաժարական է տվել ավագ մարզչի պաշտոնից[4]։

2013-2014 մրցաշրջանում աշխատել է որպես Յարոսլավլի «Շիննիկի» ավագ մարզիչ։

2014 թվականի մայիսին նշանակվել է Կուրսկի «Ավանգարդ» ակումբի գլխավոր մարզիչ, սակայն թիմի վատ արդյունքների պատճառով (11-րդ տեղ) 2014 թվականի դեկտեմբերին հեռացվել է աշխատանքից։

2016 թվականի ամռանը գլխավորել է «Սախալինը»[5]։ 2017 թվականի մարտին հեռացել է «Սախալինից»[6][7]։

2017 թվականի հունիսին նշանակվել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ[8]։ 2017 թվականի հուլիսի 30-ին «ընտանեկան հանգամանքների բերումով» լքել է պաշտոնը[9]։

2018 թվականի փետրվարին կրկին գլխավորել է «Սախալինը»[10]։

2019 թվականին եղել է Վորոնեժի «Ֆակելի» գլխավոր մարզիչը, այնուհետև նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ[11]։

2020 թվականից մարզիչ է «Կռիլյա Սովետով» թիմում[12]։

Նվաճումներ խմբագրել

  • Ռուսաստանի առաջնության Առաջին լիգայի հաղթող․ 1995[13]
  • Ռուսաստանի առաջնության Առաջին դիվիզիոնի հաղթող․ 1999
  • Ռուսաստանի առաջնության Առաջին դիվիզիոնի հաղթող․ 2002
  • Ռուսաստանի առաջնության Առաջին լիգայի լավագույն ռմբարկու․ 1995[13]․ 29 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сергей Булатов: «Лучше быть первым парнем на деревне, чем неясно кем в Москве»»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-27-ին։ Վերցված է 2022-06-12 
  2. «Сергей Булатов: «Не только друзья познаются в беде»»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին։ Վերցված է 2022-06-12 
  3. «Павел Гусев будет заявлен главным тренером «Урала»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին։ Վերցված է 2012-07-06 
  4. «В тренерском штабе ФК «Урал» — громкая отставка. Как теперь распределятся роли в клубе»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին։ Վերցված է 2012-08-13 
  5. «Сергей Булатов возглавил «Сахалин»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-07-31 
  6. «Главного тренера ОГАУ «ФК «Сахалин» вместо сборов и игр отправляют в отпуск»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-07-31 
  7. «Главный тренер ОГАУ «ФК «Сахалин» Сергей Булатов: «Я бью в набат — это беда»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-07-31 
  8. «Булатов возглавил «Арарат»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-07-31 
  9. «Главный тренер ФК «Арарат» (Москва) Сергей Булатов покинул свой пост»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2017-07-31 
  10. «Сергей Булатов назначен главным тренером «Сахалина»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-02-ին։ Վերցված է 2018-05-01 
  11. «Սերգեյ Բուլատով. Հույս ունեմ՝ փոփոխություններն Արարատին կվերադարձնեն բարձունքին»։ www.newsinfo.am։ Վերցված է 2023-07-12 (չաշխատող հղում)
  12. «Sergey Bulatov - Manager profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2023-07-12 
  13. 13,0 13,1 «Россия. Сезон — 1995. Первая лига»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-28-ին։ Վերցված է 2012-12-25 

Արտաքին հղումներ խմբագրել