Սերգեյ Դավթի Աղավելյան (մարտի 22, 1913(1913-03-22)[1], Բիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1995(1995-07-14)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի ինժեներ-գնդապետ։

Սերգեյ Աղավելյան
մարտի 22, 1913(1913-03-22)[1] - հուլիսի 14, 1995(1995-07-14)[2] (82 տարեկան)
ԾննդավայրԲիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգնդապետ[1]
ԶորամասՆորմանդիա-Նեման[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1938)[1] և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1941)[1]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը (1932)։ 1935-1938 թվականներին ուսանել էր Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում, 1941 թվականին ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի գործողությունների ժամանակ եղել էր խորհրդային-ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» ավիագնդի հրամանատարի տեղակալ ինժեներա-ավիացիոն ծառայության գծով (1943-1945)։

Մասնակցել է Տու–104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Աղավելյանը «Նորմանդիա-Նեման» գնդի սովետական վետերանների խորհրդի նախագահն էր։

Աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Թոշակի անցնելուց հետո եղել է Ա. Տուպոլևի թանգարանի առաջին տնօրենը։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել էր խորհրդային 4 և ֆրանսիական 4 շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Աղավելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247