Սերգեյ Աբրահամյան (ազատամարտիկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարուխանի Աբրահամյան (սեպտեմբերի 3, 1953, Կուսապատ - հունվարի 22, 1994, Հակոբ Կամարի, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Սերգեյ Աբրահամյան | |
---|---|
սեպտեմբերի 3, 1953 - հունվարի 22, 1994 (40 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Աբրահամյանը ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 3-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել որպես շինարար։
1992 թ. անդամագրվել է 7-րդ վաշտին, մասնակցել պաշտպանական մի շարք մարտերի, ինչպես նաև հայրենի Կուսապատ գյուղի ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. հունվարի 22-ին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ մղված ծանր ու արյունահեղ մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սերգեյ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)