Սեուրասաարի (ֆիններեն՝ Seurasaari, շվեդ.՝ Fölisön), կղզի-թանգարան Հելսինկի քաղաքի կենտրոնական մասի արևմուտքում։

Սեուրասաարի
Տեսակկղզի
Մասն էKorkeasaari ja Seurasaari?
Երկիր Ֆինլանդիա[1][2]
ՎարչատարածքՀելսինկի[1][3][2]
ՏեղագրությունMeilahti?
Հիմնվել է1889
Մակերես0,46 կմ²
Սեուրասաարիը գտնվում է Ֆինլանդիաում
Սեուրասաարի

Պատմություն խմբագրել

1889 թվականին Սեուրասաարի կղզում ստեղծվել է ազգային պարկ, որը հայտնի է դարձել պիկնիկների և տոների համար[4]։ Սկզբում կղզու հետ հաղորդակցությունն իրականացվել է միայն ջրով, սակայն 1892 թվականին աշնանային փոթորկից ընկած ծառերից կամուրջ է կառուցվել։ 1909 թվականից կղզում բաց երկնքի տակ գտնվող թանգարան է գործում, որտեղ Ֆինլանդիայի տարբեր շրջաններից տեղափոխվել են հին փայտե շինություններ։ Թանգարանը գտնվում է կղզու արևելյան և հյուսիսային մասերում և զբաղեցնում է կղզու ամբողջ տարածքի 30%-ը (Սեուրասաարի կղզու ամբողջ տարածքը կազմում է մոտ 46 հեկտար)։ Սեուրասաարիում արգելվում է առանց հատուկ թույլտվության երթևեկել ավտոմեքենաներով և հեծանիվներով։ Հաշվի առնելով փոքրաթիվ ավտոկայանատեղները՝ այցելուներին խորհուրդ է տրվում կղզի հասնել հասարակական տրանսպորտով։ Կղզի տանող կամրջի մոտ է գտնվում Հելսինկիի կենտրոնից շարժվող 24 համարի ավտոբուսի վերջին կանգառը։ Կղզին ունի հանգստի գոտի, ամառային ռեստորան և սրճարան, 2 լողափ, որոնցից մեկը նուդիստական է։

Սեուրասաարի կղզին պատկանում է Հելսինկի քաղաքին և ենթարկվում է բնապահպանական օրենսդրությանը։ Թանգարանի աշխատանքի համար պատասխանատու է Ֆինլանդիայի թանգարանային գերատեսչությունը. «Սեուրասաարի» (ֆին.՝ Seurasaarisäätiö) աջակցության հիմնադրամը զբաղվում է շինարարության հարցերով և ամենամյա տոնական միջոցառումների կազմակերպմամբ, որոնցից ամենանշանավորը Յուհաննուսի տոնակատարությունն է, որի նախօրեին կղզում 1954 թվականից վառվում է երկրի «գլխավոր կրակը»[5]։ Դեկտեմբերին մասնակիցների ուժերով Սեուրասաարիում կազմակերպվում է հայտնի դարձած «Սուրբ Ծննդյան արահետ» տոնական միջոցառումը։ Սեուրասաարիի սիրահարներն ունեն իրենց շահույթ չհետապնդող ասոցիացիան՝«Սեուրասաարիի ընկերները» (ֆին.՝ Seurasaaren ystävät): Ասոցիացիան կղզում կազմակերպում է շաբաթօրյակներ, էքսկուրսիաներ և այլ միջոցառումներ։

Ազգային պարկի վարչական շենքերը սկանդինավյան ոճով ստեղծվել են ճարտարապետ Ֆյոդոր Միրիտցի նախագծերով։ Տարիների ընթացքում կղզու հետ ջրային հաղորդակցություն չի եղել։ Սեուրասաարին դարձել է Ֆինլանդիայում առաջին բացօթյա թանգարանը։ Նրա գործունեության սկիզբն էր 1909 թվականին Նիեմելի կալվածքի բակային շինությունների տեղափոխումը կղզի։ Նկարիչ Ակսելի Գալլեն-Կալլելա և ճարտարապետ Յուրյե Բլումստեդտը որոշել են փրկել ավերման սպառնալիքի տակ գտնվող կառույցները։ Հելսինկիում Կենտրոնական Ֆինլանդիայում գտնվող Կոնգինկանգաս շրջանից շինությունների տեղափոխման հարցում զգալի օգնություն է ցուցաբերել փիլիսոփայության դոկտոր Աքսել Օլայ Գեյկելը։ Նա դարձել է թանգարանի հիմնադիրը և նրա առաջին վարիչը;

Գեյկելի նպատակն էր Սեուրասաարի հավաքել երկրի բոլոր նահանգներից յուրաքանչյուրի համար բնորոշ կառույցներ՝ նպատակ ունենալով քաղաքային բնակիչներին ցույց տալ շինարարության ավանդական մշակույթն ու կենսապայմանները։ Այդ ժամանակ Եվրոպայի քաղաքներում բացօթյա նման թանգարաններիը տարածված էին, ինչի օրինակ է ծառայում Ստոկհոլմի Սկանսենը։ Սկզբում թանգարանը գտնվում էր մասնավոր ձեռքերում, իսկ 1913 թվականին այն անցել է պետական կառավարմանը։ Մեր օրերում դա պետական թանգարան է՝ թանգարանային գերատեսչության ղեկավարությամբ։ Նրա հավաքածուն ներառում է ավելի քան երեսուն համալիրներ և 87 առանձին շինություններ, որոնք թվագրվում են XVII-XIX դարերով։ Թանգարանի ամենահին շինությունը փայտե հին եկեղեցին է 1686 թվականին Կարունա գյուղից, հարավ-արևմտյան Ֆինլանդիայից։ Ամռանը եկեղեցին հայտնի պսակադրության վայր է, բացի այդ, այնտեղ կազմակերպվում են ծառայություններ և համերգներ։ Կարունայից տեղափոխված եկեղեցու բակում թաղված են թանգարանի հիմնադիր Գեյկելը և նրա կինը։ 

Վերոնշյալ Նիյեմելի կալվածքը Կոնգինկանգասից և Անտիի տունը՝ Սյակյուլից, փակ բակով, թանգարանի բակային շինությունների ամբողջական նմուշներն են։ Պալատական տների նմուշներից են՝ Տայվասալոյից (հարավարևմտյան Ֆինլանդիայի մունիցիպալիտետ) Կախիլուոտոյի ապարանքը և Իիսալմիի քահանայի տունը։ Կարևոր ցուցանմուշները ներառում են Հյուրուսալմիում Հալլի տունը, որը հանդիսանում է Կայնուու շրջանի ավանդական շենքերի օրինակ, և Հարավային Սավո շրջանի Պիեկսամյակի քաղաքի Սելկյամյայի տունը։

Սեուրասաարի բացօթյա թանգարանը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում. այս թանգարան տարեկան այցելում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Թանգարանը գործում է միայն ամռանը, սովորաբար մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեզոնի ընթացքում թանգարանում պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ մի քանի լեզուներով (հատկապես ֆիններեն, շվեդերեն, անգլերեն, գերմաներեն) և ներկայացվում է անցյալ տարիների ապրելակերպը՝ արհեստների և ժողովրդական երաժշտության ցուցադրմամբ։ Թանգարանի աշխատակիցներն ունեն իրենց «Palkolliset» («Բատրակի») թատերական խումբը, որը զբաղվում է ամենամյա ամառային պիեսների բեմադրությամբ։ Թանգարանային էքսկուրսավարները, որպես կանոն, սեզոնային աշխատողներ են, որոնք մասնագիտորեն ուսումնասիրում են մշակույթն ու ավանդույթները։ Վերջին տարիներին Seurasaari soi! ժողովրդական երաժշտության շաբաթն («Սեուսաարին հնչում է!») անցկացվում է երրորդ կողմի կազմակերպիչների ներգրավմամբ։ 2009 թվականին նշվում էր Սեուրասաարիի թանգարանի հարյուրամյակը։ Ի լրումն պաշտոնական ծրագրի՝ նախկին զբոսավարներից մեկը ներկայացրել է իր ռեփ-կոմպոզիցիայի տեսանյութը՝ նվիրված թանգարանին[6]։

Սեուրասաարի կղզու անուն խմբագրել

Սեուրասաարի կղզու անունը շվեդերեն՝ Fölisön: Ամենայն հավանականությամբ fölis բառի առաջին մասը ծագում է շվեդական föl-ից, föling - «քուռակ»։ Հավանաբար, ավելի վաղ կղզին օգտագործվել է որպես քուռակների արոտավայր։ Սակայն, քանի որ 1880-ական թվականներին կղզում կա զբոսայգի, մեկ այլ բացատրություն կապված է շվեդերեն följe - «ուղեկից» բառի հետ։ Ֆիննական անունը հիմնվել է հենց այս տարբերակի վրա՝ seurata նշանակում է «հետևել», saari - «կղզի»։ Այսօր օգտագործվող անունները հաստատվել են 1909 թվականին[7]։

Կղզու բնություն և կենդանիներ խմբագրել

Կղզու ռելիեֆը բազմազան է։ Այստեղ կարելի է գտնել քարքարոտ բլուրներ, ձորեր և պուրակներ։ Կենդանիները սովորել են մարդկանց ներկայությանը այն պատճառով, որ վերջիններս մշտական կերակրում են նրանց, թեև ներկայումս խորհուրդ են տալիս դա չանել։ Կղզին հայտնի է իր ընտելացված կենդանիներով, որոնց թվում հատուկ տեղ են զբաղեցնում սկյուռները։ Բացի սկյուռներից կղզում կան նաև բադեր, սագեր, թշշան կարապներ, ճագարներ, որոնք դառնում են ջրաքիսի և ջրարջանման շան որսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://kartta.hel.fi/
  2. 2,0 2,1 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21123
  3. Uusimaa Museum Guide
  4. Сеурасаари исполняется 110 лет – здесь под открытым небом оживает финская история // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 июля 2019.(Ստուգված է 7 Հուլիսի 2019)
  5. Городской Юханнус – чем заняться в Хельсинки в эти выходные? // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 22 июня 2018.(Ստուգված է 2 Ապրիլի 2021)
  6. TapioNable (2009 թ․ օգոստոսի 19). «Seurasaari Rap». Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  7. Olavi Terho ym. (toim.): Helsingin kadunnimet, s. 135. Helsingin kaupungin julkaisuja 24, 1970, Helsinki.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեուրասաարի» հոդվածին։