Սեն Կատայամա (ճապ.՝ 片山 潜; դեկտեմբերի 26, 1859(1859-12-26), Kumenan, Kume district, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա - նոյեմբերի 5, 1933(1933-11-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ճապոնական և միջազգային բանվորական շարժման գործիչ։

Սեն Կատայամա
ճապ.՝ 片山潜
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1859(1859-12-26)
ԾննդավայրKumenan, Kume district, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահացել էնոյեմբերի 5, 1933(1933-11-05)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն[2]
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
ԿրթությունԳրինելի քոլեջ, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Yale Divinity School?, Եյլի համալսարան և Մերիվիլ քոլեջ
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան, ուսուցիչ, արհմիութենական գործիչ, ագարակապան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԿոմունիստական ինտերնացիոնալ
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
Commons-logo.svg Katayama Sen Վիքիպահեստում

Ճապոնիայում արհմիութենական (առաջին) և առաջադիմական այլ կազմակերպությունների, ճապոնական սոցիալ–դեմոկրաւոական կուսակցության հիմնադիրներից։

1900 թվականին, հեռակա կարգով, ընտրվել է II Ինտերնացիոնալի գործկոմի բյուրոյի անդամ։ 1911 թվականին Տոկիոյում գործադուլ կազմակերպելու համար բանտարկվել է։ 1914 թվականին, խուսափելով հետապնդումներից, մեկնել է ԱՄՆ (ուր ստեղծել է ճապոնացի բանվորների առաջին կոմունիստական խմբեր, 1918), 1921-ին՝ էլ՝ Սովետական Ռուսաստան։ 1922 թվականին ընտրվել է Կաղնտերնի գործկոմի (ԿԻԳԿ), ապա՝ ԿԻԳԿ–ի նախագահության անդամ։ Մասնակցել Է Բրյուսելի (1927), Մայնի Ֆրանկֆուրտի (1929) հակաիմպերիալիստական, ինչպես նաև Ամստերդամի (1932) հակապատերազմական կոնգրեսներին։

Թաղված Է Կրեմլի պատի տակ։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 286