Սենտ Ուեն սյուր Սեն ( ֆր.՝ Saint-Ouen-sur-Seine ), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի հյուսիսային արվարձանն է։

Բնակավայր
Սենտ Ուեն սյուր Սեն
ֆր.՝ Saint-Ouen-sur-Seine[1]
ֆր.՝ Saint-Ouen[1]
ֆր.՝ Bain-sur-Seine[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես4,31 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն53 207 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93400[4]
Պաշտոնական կայքsaint-ouen.fr(ֆր.)
Սենտ Ուեն սյուր Սեն (Ֆրանսիա)##
Սենտ Ուեն սյուր Սեն (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Սենտ Ուեն բնակավայրը հիմնադրվել է մեր թվականության 1-ին դարում։ Նավահանգստի ընդլայնման և երկաթուղային ցանցին միանալու շնորհիվ 19-րդ դարում սկսվել է նրա արդյունաբերական վերելքը։ Այդ ընթացքում՝ 1861-1896 թվականներին Սենտ Ուենի բնակչությունը 3300-ից հասել է 30700-ի, և բնակավայրը դարձել է մայրաքաղաք Փարիզի կարևոր արվարձանը։ 1944 թվականից ի վեր այս բանվորական քաղաքը շարունակաբար կառավարվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող բուրգոմիստրների կողմից։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում գործում է հնոտիների ամենամեծ փարիզյան շուկան, ուր ամեն տարի այցելում են միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Մետրոյի Գարիբալդի կայարանից ոչ հեռու տեղակայված է Citroën գործարանը։

1860 թվականին բացված սենտուենյան գերեզմանատանը ամփոփված են Ֆրանսիայի մշակութային անվանի մի շարք գործիչների աճյունները։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 845—    
1800 602−4.73%
1806 649+1.26%
1821 612−0.39%
1831 981+4.83%
1836 983+0.04%
1841 1196+4.00%
1846 1316+1.93%
1851 1507+2.75%
1856 2262+8.46%
1861 3294+7.81%
1866 5804+12.00%
1872 8091+5.69%
1876 11 255+8.60%
1881 17 718+9.50%
1886 21 404+3.85%
1891 25 969+3.94%
1896 30 715+3.41%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 35 436+2.90%
1906 37 866+1.34%
1911 41 904+2.05%
1921 50 848+1.95%
1926 52 467+0.63%
1931 53 146+0.26%
1936 51 106−0.78%
1946 45 465−1.16%
1954 48 112+0.71%
1962 51 956+0.97%
1968 48 886−1.01%
1975 43 588−1.63%
1982 43 606+0.01%
1990 42 343−0.37%
1999 39 722−0.71%
2007 43 954+1.27%
2012 47 499+1.56%
2017 51 108+1.48%
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենտ Ուեն սյուր Սեն» հոդվածին։