«Սենտիմենտալ սիրավեպ» (ռուս.՝ «Сентиментальный роман»), 1976 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իգոր Մասլեննիկովը «Լենֆիլմ» կինոստուդիայում Վերա Պանովայի համանուն վեպի հիման վրա։

Սենտիմենտալ սիրավեպ
ռուս.՝ Сентиментальный роман
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Մասլեննիկով
Սցենարի հեղինակԻգոր Մասլեննիկով
ԴերակատարներԵլենա Պրոկլովա, Ելենա Կորենևա, Nikolay Denisov?, Բորիս Գալկին[1], Օլեգ Յանկովսկի[1], Իվան Բորտնիկ[1], Լյուդմիլա Գուրչենկո[1], Վլադիմիր Բասով[1] և Ստանիսլավ Լյուբշին[1]
ՕպերատորԴմիտրի Մեսխիև
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն97 րոպե
IMDbID 0075190

Ֆիլմը նկարահանվել է հիմնականում Սիմֆերոպոլում, հին քաղաքում և նրա արվարձաններում (Սիմֆերոպոլի ջրամբար)[2]։ Պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1977 թվականի փետրվարի 28-ին[3]։

Սյուժե խմբագրել

20-րդ դարի 20-ական թվականներ; Շուրա Սևաստյանովը սկսնակ լրագրող է փոքրիկ թերթում, ավարտել է եկեղեցական-ծխական դպրոցի երկրորդ դասարանը։ Հետևելով կոմունիզմի կառուցման ոգուն՝ քաղքենիության մոլի հակառակորդ է՝ իր ցանկացած դրսևորմամբ։ Նա հերքում է սերը՝ հավատալով, որ սերը գոյություն չունի, կա ընկերություն և տղամարդու սեռական ցանկություն կնոջ նկատմամբ։

Շուրան շփվում է երկու ընկերուհիների հետ, որոնց անվանել են Զոյա մեծ և Զոյա կրտսեր։ Զոյա կրտսերին, որը սիրահարված է Շուրային, նա սովորեցնում է կոմունիզմի գաղափարները։ Նա արհամարհում է գեղեցկուհի Զոյա մեծին քաղքենիության, գեղեցիկ իրերի հանդեպ սիրո, եսասիրության համար։

Անսպասելիորեն Շուրան սիրահարվում է Զոյա մեծին, առաջարկում է միասին ապրել։ Նա համաձայնում է, հեռանում է իր մանր-բուրժուական ընտանիքից, որտեղ նրան փորձում էին ստիպել ամուսնանալ իր համար տհաճ մարդու հետ։ Իդիլիան քանդվում է, երբ Զոյան աշխատանքի է ընդունվում սրճարանում, որը գտնվում է իրենց տան դիմացի փողոցում։ Շուրան սկզբում զայրանում է Զոյայի արարքի պատճառով, բայց հետո որոշում է, որ այդպես ավելի լավ կլինի։

Սրճարանում Շուրան ծանոթանում է պահեստապետի հետ, որը փորձում է Սևաստյանովին զգուշացնել Զոյայի համար սրճարանում թաքնված վտանգի մասին։ Շուրային դա անհանգստացնում է, և երբ թերթի գլխավոր խմբագիրն առաջարկում է նրան գնալ Մարգարիտովկա և այնտեղ նյութեր հավաքել, Շուրան հրաժարվում է և իր փոխարեն առաջարկում Անդրեյ Կուշլայի թեկնածությունը։ Անդրեյը ծագումով Մարգարիտովկայից է, նրա ավագ եղբայրն այնտեղ կոլտնտեսության նախագահն է, և նա ուրախությամբ համաձայնում է։

Բայց կուլակները, որոնք գրավել են իշխանությունը գյուղում, սպանում են Անդրեյին։ Շուրան գնում է նրա թաղմանը Մարգարիտովկա, և երբ վերադառնում է, իմանում է, որ Զոյան լքել է իրեն և փախել սրճարանի պահեստապետի հետ, և բացի այդ, դրամարկղից մեծ գումար է վերցրել։

Զոյայի եղբայրը գալիս է Շուրայի մոտ և հայտնում նրան, որ Զոյային ձերբակալել են պահեստապետի պատճառով, որը, պարզվում է, ավազակ է։ Շուրան գնում է Իլյա Գորոդնիցկու՝ այդ գործը վարող դատախազի մոտ։ Գորոդնիցկին Շուրայի ընկերոջ՝ Սյոմկայի ավագ եղբայրն է։ Գորոդնիցկին կարճ ժամանակում ազատում է Զոյային, բայց նա չի վերադառնում Սևաստյանովի մոտ. դատախազը, որն ակնհայտորեն հիացած է Զոյայի գեղեցկությամբ, առաջարկում է նրան ապրել իր ընտանիքում։

Շուրան որոշում է գտնել կրտսեր Զոյային։ Նա Զոյայի ջոկատի պիոներներից իմանում է, որ նա հեռացել է, բայց շուտով կվերադառնա։ Շուրան գնում է կայարան՝ դիմավորելու Զոյային և ականատես է լինում Գորոդնիցկու, նրա կնոջ և Զոյա մեծի մեկնմանը։

Դերերում խմբագրել

  • Ելենա Պրոկլովա – Զոյա մեծ
  • Ելենա Կորենևա – Զոյա կրտսեր
  • Նիկոլայ Դենիսով – Շուրա Սևաստյանով
  • Ստանիսլավ ԼյուբշինԱնդրեյ Կուշլյա
  • Սերգեյ Միգիցկո – Սյոմկա Գորոդնիցկի
  • Լյուդմիլա ԳուրչենկոՄարիա Պետրիչենկո
  • Լյուդմիլա Դմիտրիևա – Քսանյա
  • Նատալյա Նազարովա – Լիզա, Անդրեյ Կուխլիի կինը
  • Վալենտինա Տիտովա – Մարիաննա, Իլյայի կինը
  • Վլադիմիր ԲասովԳորոդնիցկու հայրը
  • Իվան Բորտնիկ – սրճարանի պահեստապետ
  • Միխայիլ ԲոյարսկիՀակոբյան, թերթի խմբագիր
  • Նիկոլայ Վալյանո – սրճարանի տնօրեն
  • Բորիս Գալկին – Ստեպան
  • Նիկոլայ ԿարաչենցովԶոյա մեծի եղբայրը
  • Օլեգ ՅանկովսկիԻլյա Գորոդնիցկի, Սյոմկայի եղբայրը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարը և բեմադրությունը՝ Իգոր Մասլեննիկովի
  • Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Նկարիչ՝ Մարկ Կապլան
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Ասյա Զվերևա

Մրցանակներ խմբագրել

  • Ժյուրիի հատուկ մրցանակ Իգոր Մասլեննիկովին Արևմտյան Բեռլինի միջազգային կինոփառատոնում (1976)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Фильмы, которые снимались в Симферополе». Крымовед. Сайт Ивана Коваленко. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  3. «Սենտիմենտալ սիրավեպ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  4. ««Сентиментальный роман»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել