Ասյա Զվերևա (ռուս.՝ Ася Кирилловна Зверева, օգոստոսի 6, 1937(1937-08-06), Դեբալցևո), ռուս և խորհրդային հնչյունային օպերատոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1992 թվական)։

Ասյա Զվերևա
Ծնվել էօգոստոսի 6, 1937(1937-08-06) (86 տարեկան)
ԾննդավայրԴեբալցևո
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհնչյունային օպերատոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ասյա Զվերևան ծնվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկի մարզի Դեբալցևո քաղաքում։

1956 թվականին սկսել է աշխատել «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային օպերատորի օգնական։

1957-1963 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կինոինժեներների ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում։

1992 թվականին Ասյա Զվերևան արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ կոչմանը։

«Նիկա» կինոմրցանակի դափնեկիր է` «Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանքի համար» անվանակարգում, «Ցարևիչ Ալեքսեյը» ֆիլմի համար (1997 թվական)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1967 թվական` Վալենտին Կուզյաևի անձնական կյանքը (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով, Իլյա Ավերբախի մասնակցությամբ)
  • 1967 թվական` Դատարանը (կարճամետրաժ) (Բեմադրող ռեժիսոր` Դավիթ Քոչարյան)
  • 1968 թվական` Աղբյուրը (Բեմադրող ռեժիսոր` Անատոլի Գրանիկ)
  • 1969 թվական` Վաղը, ապրիլի երեքին (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1970 թվական` Եֆրեյտոր Զբրուևի յոթ պատմվածքները (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1972 թվական` Մրցարշավորդները (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1972 թվական` Խաղացողը (Բեմադրող ռեժիսոր` Ալեքսեյ Բատալով)
  • 1973 թվական` Աղի շունը (Բեմադրող ռեժիսոր` Նիկոլայ Կոշելև)
  • 1974 թվական` Քարե երկնքի տակ (Բեմադրող ռեժիսորներ` Անդերսեն Քնուտ), Իգոր Մասլեննիկով)
  • 1975 թվական` Պաշտոնաթող գնդապետը (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Շեշուկով)
  • 1975 թվական` Կոչում (հեռուստատեսություն) (Գրիգոր Էլբերտի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Ավգուստ Բալտրուշայտիս)
  • 1976 թվական` Սենտիմենտալ սիրավեպ (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1977 թվական` Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Շեշուկով)
  • 1978 թվական` Կրտսեր գիտաշխատողը (կարճամետրաժ) (Բեմադրող ռեժիսոր` Վալերի Ռոդչենկո)
  • 1978 թվական` Յարոսլավնա, Ֆրանսիայի թագուհին (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1979 թվական` Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը։ Ծանոթություն (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1979 թվական` Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը։ Գույնզգույն ժապավենը (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1980 թվական` Լյալկա-Ռուսլանը և նրա ընկեր Սանկան (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Եվգենի Թաթարսկի)
  • 1980 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Շանտաժի արքան (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1980 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Մահացու մարտը (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1980 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Վագրի որսը (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1981 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Բասկերվիլների շունը (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1981 թվական` Ծնողական օրը (կարճամետրաժ) (Բեմադրող ռեժիսոր` Սվետլանա Կոլգանովա)
  • 1982 թվական` Պիկովայա դամա (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1982 թվական` Միաժամանակյա խաղերի սեանսը (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Ալեքսեյ Լեբեդև)
  • 1983 թվական` Հրապուրիչ Նևայի ափերում (Հեռուստատեսություն) (վավերագրական-տեսարան) (Բեմադրող ռեժիսոր` Իլյա Ավերբախ)
  • 1983 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ Աղրիյի գանձը (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1983 թվական` Անգյուտը (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1984 թվական` Պրեֆերանս ուրբաթ օրերին (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Շեշուկով)
  • 1984 թվական` Օտար կինը և ամուսինը մահճակալի տակ (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1985 թվական` Ամուսնանալ կապիտանի հետ (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1985 թվական` Ձմեռային բալ (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1986 թվական` Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները։ 20-րդ դարը սկսվում է (Հեռուստատեսություն) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1987 թվական` Առաջին հանդիպում, վերջին հանդիպում (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1988 թվական` ՏԵսակի երկարացում (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 1989 թվական` Փչոցը (Բեմադրող ռեժիսոր` Ալեքսեյ Լեբեդև)
  • 1990 թվական` Դահիճը (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 1990 թվական` Թագավորական որսը (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1991 թվական` Հանճարը (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 1991 թվական` Չիչա (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1992 թվական` Եկատերինա Սեմյոնովայի տարօրինակ տղամարդիկ (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 1993 թվական` Մեղքը։ Կրքերի պատմությունը (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 1993 թվական` Վարյոնովի վերջին գործը (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1994 թվական` Սերը, վշտի նախանշան... (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 1997 թվական` Ցարևիչ Ալեքսեյը (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)
  • 1997 թվական` Շիզոֆրենիա (Բեմադրող ռեժիսոր` Վիկտոր Սերգեև)
  • 2000 թվական` Շերլոկ Հոլմսի հիշողությունները (Հեռուստատեսություն) (Բորիս Անդրեևի, Մ. Բույանովի և Վ. Կարասևի հետ միասին) (Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով)
  • 2003 թվական` Խեղճ, խեղճ Պավելը (Բեմադրող ռեժիսոր` Վիտալի Մելնիկով)

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • 1987 թվական` «Լենֆիլմ» կինոստուդիայի և ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների Լենինգրադի բաժնի պրոֆեսիոնալ մրցանակների մրցույթ։ Ի. Վոլկի անվան մրցանակ Ասյա Զվերևային` «Հնչյունային օպերատորի լավագույն աշխատանքի համար» («Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը»)։
  • 1997 թվական` «Նիկա» կինոմրցանակ` «Հնչյունային ռեժիսոր լավագույն աշխատանքի համար» (Ասյա Զվերևա` «Ցարևիչ Ալեքսեյը») (1997 թվական)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 1997 год». Официальный сайт кинопремии «НИКА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել