Սենը Անյերում

Կլոդ Մոնեի նկար

«Սենը Անյերում» (ֆր.՝ La Seine à Asnières), Կլոդ Մոնեի նկարը, որը պահվում է Էրմիտաժի թանգարանում։

Սենը Անյերում
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1873[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերEduard Lorenz Lorenz-Meyer?
Ծանոթագրություններ

XIX դարի երկրորդ կեսին Անյեր քաղաքը Փարիզի արվարձանն էր և ձկնորսության ու նավակային սպորտի սիրահարների սիրած հանգստավայրը, Փարիզի երիտասարդները մշտապես այնտեղ պիկնիկներ և քաղաքամերձ զբոսանքներ էին կազմակերպում։ 1870-ական թվականների սկզբին այստեղ սիրում էր լինել նաև Կլոդ Մոնեն, և նա հայտնի գեղանկարիչների շարքում առաջիններից մեկն սկսել է այստեղ նկարել իր բնանկարները (արդեն դրանից հետո այդտեղ աշխատել են Սինյակը, Բեռնարը, Վան Գոգը, Սյորան և այլն), Նախկինում այստեղ աշխատել է միայն Գուստավ Դորեն։

Նկարն ստեղծվել է 1873 թվականին, երբ Մոնեն արդեն ապրում էր Արժանտյոյում՝ այդ վայրից ոչ հեռու։ Առաջին պլանում մասամբ ստվերում պատկերված են մերձավոր ափին հարող ձկնորսական նավակներ, գետի հակառակ ափը ողողված է արևի լույսով, այնտեղ միմյանց շատ մոտ կառուցված են երկհարկանի տներ, երևում են մի քանի մարդկային կերպարներ։

20-րդ դարի սկզբին կտավը ձեռք է բերել գերմանացի կոլեկցիոներ է. Լ. Լորենց-Մեյերը, նրա մահից հետո ժառանգվել է նրա կնոջը՝ Ալիսա Մեյերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնագրավվել է խորհրդային զորքերի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ՝ ռազմատուգանքի հաշվին, երկար ժամանակ պահվել է Էրմիտաժի պահեստարաններում և ցուցադրվել է միայն 1995 թվականին Էրմիտաժի՝ Ռազմավարային արվեստի ցուցահանդեսում[2], 2001 թվականից ի վեր ընդգրկվել է Էրմիտաժի մշտական ցուցադրությունում[3] և 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում (սրահ 403)[4]։

Հայտնի են այդ նկարի ևս երկու հեղինակային տարբերակներ, որոնք ստեղծվել են նույն 1873 թվականին, ընդ որում դրանցից մեկը գրեթե ամբողջությամբ կրկնում է Էրմիտաժի հավաքածուի աշխատանքը, թեև փոքր-ինչ տարբերվում է չափերով։ Երկրորդ տարբերակն ունի ավելի շատ տարբերություններ։ Օրինակ, նավակները և հակառակ ափը պատկերված են մի փոքր այլ տեսանկյունից, գետի վրա պատկերված է զբոսանավ, որը առաջ է գնում բոլոր առագաստները բացած։ Կտավի առաջին օրինակը պահվում է ԱՄՆ-ում փակ մասնավոր հավաքածուում, երկրորդ տարբերակը նույնպես գտնվում է ԱՄՆ-ում, եղել է Հեվեմեյերների հավաքածուում և այնուհետև հայտնվել է փակ մասնավոր հավաքածուում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29705/
  2. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 136—139.
  3. Государственный Эрмитаж. — Клод Моне «Сена в Аньере».
  4. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне
  5. Wildenstein D. Claude Monet: Biographie et catalogue raisonne. T. 1. — Lausanne—Paris, 1974. — P. 65.