Տաբուլարիում (լատին․՝ tabularium), Հին Հռոմի պետական արխիվ, որում պահպանվել են ժողովրդական կանոնակարգերը և այլ պետական փաստաթղթեր (լատին․՝ tabulae publicae

Արխիվ
Տաբուլարիում
tabularium
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
ՀիմնադիրՔվինտուս Լուտացիուս Կատուլ Կապիտոլինուս
Շինարարության սկիզբՄ․թ․ա․ 78
Քարտեզ
Քարտեզ

Սկզբում Հռոմում պետական արխիվ չկար, տաբուլարիումները ցուցադրվում էին ֆորումում, կամ Կապիտոլիումում։ Քանի որ նրանց քանակը գնալով աճում էր, կազմակերպվեցին տարբեր արխիվներ՝ senatusconsulta և plebiscita, որոնք պահպանվում էին Սերես աստվածուհու տաճարում։ Վերջինս գտնվում էր Պալատինի և Ավենտինի միջև, Մեծ կրկեսի կողքին։ Ֆինանսական փաստաթղթերը պահվում էին Կապիտոլիումի բլրի վրա Սատուրնի տաճարում, foedera՝ Կապիտոլիումում՝ հիմնական արխիվում։ Մ․ թ․ ա 83 թվականին Սուլայի երկպառակտչական պատերազմների ժամանակ Կապիտոլումը և Սատուրնի տաճարի այն հատվածը, որտեղ և տեղակայված էր տաբուլարիումը, հրդեհվում է։ Մ․ թ․ ա․ 78 թվականին Քվինտուս Լուտացիուս Կատուլ Կապիտոլինուսը կառուցում է ընդհանուր պետական արխիվ վերոհիշյալ տաճարի կողքին (լատին․՝ tabularium или aerarium Saturni)։ Դրա մնացորդները պահպանվել են առ այսօր։ Կառույցի ճակատամասն իրենից ներկայացնում է օրդերային կամարաշար, որը կազմված էր երկու հարկերից։

Տաբուլարիումի շենքը ամենավաղ կառուցված շինությունն է, որում կիրառվել է հռոմեական ճարտարապետության համակարգը։ Դրանում միախառնված են երկու հակադարձ կառուցողական սկզբունքներ՝ գերանածածկ և կամարակապ կոնստրուկցիաներ[1]։

Բացի այս արխիվներից Հռոմում կային նաև հատուկ արխիվներ, Իտալիայի այլ քաղաքներում, յուրաքանչյուր գավառի գլխավոր քաղաքներում նույնպես (գավառական արխիվներ)։ Կային նաև հատուկ արխիվներ տարբեր աշխարհիկ և կրոնական ըներությունների համար, օրինակ` ավգուրների և քրմերի համար։ Կայսրերն ունեին իրենց առանձնահատուկ տաբուլարիումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 43. — 264 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբուլարիում» հոդվածին։