Սեյրան Շահսուվարյան
Սեյրան Նիկոլայի Շահսուվարյան (օգոստոսի 13, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, քաղաքական և ռազմական գործիչ։
Սեյրան Նիկոլայի Շահսուվարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
ՀՀ վաստակավոր լրագրող (2013)[1]։
Կրթություն
խմբագրել- 1974 թ.- ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը և նույն թվականին որակավորվել Տագանկայի թատրոնում (գլխավոր ռեժիսոր Յուրի Լյուբիմովի արվեստանոցում)[2]։
- 1978 թ. - ավարտել է հեռուստառադիոպետկոմի բարձրագույն ռեժիսորական դասընթացները։
- 1983 թ. - որակավորվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում` կինոռեժիսոր Ռոլան Բիկովի արվեստանոցում։
- 1984 թ. - ավարտել է ՀԿԿ Կենտկոմի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի էսթետիկայի բաժինը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1970-1993 թթ. - աշխատել է Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, որպես ռեժիսորի ասիստենտ, ռեժիսոր, արտադրության պետ։
- 1974-1978 թթ. - Նաիրիի շրջանային մշակույթի տան տնօրեն։
- 1973-1993 թթ. - Նաիրիի թատերական կոլեկտիվի ղեկավար։
- 1993-1997 թթ. - զինվորագրվել է ՀՀ զինված ուժերում, նախ որպես ՀՀ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի, ապա լրատվության վարչության պետ։
- 1995 թ. - հիմնադրել է «Արտ 13» հեռուստաընկերությունը։
- 1997 թ. - եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության տնօրենի տեղակալ։
- 1998 թ. - «Նորք» հեռուստաընկերության տնօրեն։
- 1999 թ. - ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատակչության վարչության պետի տեղակալ։
- 2000 թ. - «Պրոմեթևս» հեռուստաընկերության տնօրեն։
- 2001 թ. - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար։
- 2002 թ. - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։
- 2008-2011 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ։
- 2011 թ. - եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Սեյրան Նիկոլայի Շահսուվարյան». aspu.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.