Սեյրան Մկրտչյան

դերասան

Սեյրան Նապոլեոնի Մկրտչյան (հուլիսի 24, 1962(1962-07-24), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2020(2020-11-30), Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ դերասան։

Սեյրան Մկրտչյան
Ծնվել էհուլիսի 24, 1962(1962-07-24)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 30, 2020(2020-11-30) (58 տարեկան)
Մահվան վայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
ԿրթությունԳորիսի թիվ 2 հիմնական դպրոց
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սեյրան Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 24-ին՝ Գորիս քաղաքում։ Հայրը՝ գրող և դերասան Նապոլեոն Մկրտչյանն է (1935) մայրը՝ Թերեզա Խանզադյանը (1942)։ Սեյրան Մկրտչյանն իր միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի թիվ 2 դպրոցում։ Այնուհետև 1981 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետում:1985 թվականին նշանակվել է Կապանի շրջանի Եղվարդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ[1]։ Անդամակցել է «Եղիցի լույս» գրական խմբին[2][3]։

1988 թվականին աշխատանքի է ընդունվել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում, որպես բեմադրական մասի վարիչ, ապա՝ 1996 թվականից որպես տեխնիկական ռեժիսոր։ 1997 թվականից միչև 2020 թվականը աշխատել է որպես բարձր կարգի դերասան, զուգահեռ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, որպես բեմական խոսքի դասախոս։ 2007 թվականին նկարահանվել է «Երևան» ստուդիայի նկարահանած Արցախյան ազատամարտի մասին պատմող «Մի վախեցիր» ֆիլմում, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում։ Նկարանահանվել է նաև Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հայկ Համբարձումյանի «Միրհավ» ֆիլմերում։

Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին[4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է 1985 թվականին, կինը՝ Սվետլանա Շահնազարյանը, զավակները՝ Լուսինեն (1986), Հայկը (1988), Հակոբը (1991), Շուշանը (1995)։

Պարգևներ խմբագրել

Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած իր ավանդի համար Սեյրան Մկրտչյանն արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։ 2017 թվականին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Դերեր խմբագրել

Տարի Բեմականացում Դեր
1998 Բակունցի վերջին օրը Ակսել Բակունց
1999 «Կյորես» Խաչ
2003 «Գնա մեռի, արի սիրեմ» Տարոն
2018 «Գրինչի արկածները»
2019 «Որբանոց»
2019 «Ի Զեն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սյունեցի տաղանդավոր դերասանը բռնեց անմահության ճամփան
  2. «Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը». New Armenia. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. TV, Azat (2020 թ․ դեկտեմբերի 1). «Մահացել է դերասան Սեյրան Մկրտչյանը». Azat TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.