Ուոլդո Սոլթ (անգլ.՝ Waldo Miller Salt, հոկտեմբերի 18, 1914(1914-10-18)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 7, 1987(1987-03-07)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ։ Երկու «Օսկար» մրցանակի դափնեկիր «Կեսգիշերային կովբոյներ» (1969) և «Վերադարձ տուն» (1978) ֆիլմերի վրա աշխատելու համար։

Ուոլդո Սոլթ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1914(1914-10-18)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 7, 1987(1987-03-07)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ և դերասան
ԱմուսինEve Merriam?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Waldo Salt Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Սոլթը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ Ուինիֆրեդ Սոլթի (ծննդյամբ Փոթեր) և Ուիլյամին Սոլթի ընտանիքում։ 1934 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը[3]։

Սոլթն եղել է երկու անգամ ամուսնացած է և երեք անգամ բաժանված։ Մերի Դևենպորտի հետ առաջին ամուսնությունից ունի երկու դուստր՝ Ջենիֆերը և Դեբորան։ Ամուսնացել է նաև Գլեդիս Շվարցի, ապա՝ բանաստեղծուհի Իվ Մերիամի հետ, որի հետ ապրել է մինչև մահ։

Կարիերա խմբագրել

Իր կարիերայի ընթացքում Սոլթը գրել է ավելի քան 20 սցենար, այդ թվում նաև «Կարմիր հագած հարսը» (1937), «Անհամ հրեշտակը» (1938), «Ֆիլադելֆիական պատմություն» (1940), «Ռեյչելը և անծանոթը» և «Մ» (1951)։ Լինելով կոմունիստ՝ հետապնդվել է հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի կողմից և 1951 թվականին ընդգրկվել է «սև ցուցակում»[4][5]։ Սոլթը շարունակել է աշխատել հեռուստատեսությունում՝ օգտագործելով տարբեր կեղծանուններ (Արթուր Բերստոք, Մել Դևենպորտ, Մ.Լ. Դևենպորտ), սակայն լիարժեք սցենարային գործունեության վերադառնալ կարողացել է միայն 1960-ական թվականներին։

Սոլթը գրել է ռեժիսորր Ջոն Շլեզինգերի «Կեսգիշերային կովբոյներ» (1969) դրամայի սցենարը, որի համար ստացել է «Օսկար», BAFTA և ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի:Նա ստացել է «Օսկար»ի երկրորդ անվանակարգը, նաև երկրորդ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ՝ ոստիկան Ֆրակ Սերպիկոյի կենսագրությունը ադապտացնելու համար, որի պատմությունը ընկած էր Սիդնի Լյումետի «Սերպիկո» ֆիլմի հիմքում։ «Վերադարձ տուն» ֆիլմի օրգինալ սցենարի համար Սոլթը ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը։

Մահ խմբագրել

Սոլթը մահացել է 1987 թվականի մարտի 7-ին թոքի քաղցկեղից, 72 տարեկան հասակում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություն
1937 Կարմիր հագած հարսնացուն The Bride Wore Red տիտրերում նշված չէ
1938 Անհամ հրեշտակը The Shopworn Angel
1940 Ֆիլադելֆիական պատմություն The Philadelphia Story տիտրերում նշված չէ
1941 Վայրենիները Բարենոյից The Wild Man of Borneo
1944 Պարոն Ուինքլը գնում է պատերազմ Mr. Winkle Goes to War
1948 Ռեյչելը և անծանոթը Rachel and the Stranger
1950 Կրակը և նետը The Flame and the Arrow
1951 Մ M
1961 Լռության պայթյուն Blast of Silence
1962 Տարաս Բուլբա Taras Bulba
1964 Թռիչք Աշիյից Flight from Ashiya
Վայրի և հրաշալի Wild and Wonderful
1969 Կեսգիշերային կովբոյներ Midnight Cowboy
1973 Սերպիկո Serpico
1975 Մորեխի օր The Day of the Locust
1978 Վերադարձ տուն Coming Home

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություն
1958 Այվենհո Ivanhoe 4 Էպիզոդ
1962 Թալահասի 7000 Tallahassee 7000 2 Էպիզոդ
1964 Լրտեսություն Espionage «Never Turn Your Back on a Friend» Էպիզոդ
1965 Բուժքույրեր The Nurses «The Last Rites of a Rag Doll» Էպիզոդ
1967 Կապույտ թագ Coronet Blue «Tomoyo» Էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Աշխատանք Մրցանակներ և անվանակարգեր
1948 Ռեյչելը և անծանոթը ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն վեստերն սցենարի համար
1969 Կեսգիշերային կովբոյներ «Օսկար» մրցանակ լավագույն ադապտացրած սցենարի համար

BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար

ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար
«Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար (անվանակարգ)

1973 Սերպիկո ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար

«Օսկար» մրցանակ լավագույն ադապտացրած սցենարի համար (անվանակարգ)
Էդգար Ալան Պո մրցանակ լավագույն ֆիլմի համար

1978 Վերադարձ տուն «Օսկար» մրցանակ լավագույն օրգինալ սցենարի համար

«Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար (անվանակարգ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. «Waldo Salt, 72, Dies; Oscar-Winning Writer». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 8.
  4. Mathews, Tom Dewe (2006 թ․ հոկտեմբերի 7). «The outlaws». The Guardian (ամերիկյան անգլերեն).
  5. 5,0 5,1 «Waldo Salt, 72, Dies; Honored for Film Scripts». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 10.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլդո Սոլթ» հոդվածին։