Լաքիթ Ստենֆիլդ
Լաքիթ Լի Ստենֆիլդ (անգլ.՝ Lakeith Lee Stanfield, օգոստոսի 12, 1991, Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և ռեփեր։
Լաքիթ Ստենֆիլդ Lakeith Stanfield | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Սան Բերնարդինո, Կալիֆորնիա, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | Դերասան, ռեփեր |
![]() |
Կարիերա Խմբագրել
Ստենֆիլդը նախքան հայտնի դառնալը զբաղվել է տան կտուրների կառուցմամբ, այգեգործությամբ, ինչպես նաև աշխատել է AT&T հեռահաղորդակցման ընկերությունում և մարիխուանայի օրինական գործարանում[2]։ Նա հայտնի դարձավ 2013 թվականին էկրան բարձրացած «Կարճ ժամկետ 12» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար Independent Spirit Awards մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն աջակցող դերասան» մրցանակին, սակայն չհաղթեց[2]։ Հետագա տարիներին նաև նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սելմա», «Թմրանյութ», «Ուղիղ Քոմփթոնից» և այլն[3]։ 2016 թվականից նկարահանվում է ռեփեր Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալում[4]։ Ստենֆիլդը նաև ռեփեր է և հանդիսանում է Moors հիփ հոփ դուետի անդամ[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 «Will Keith Stanfield Score an Oscar Nom for His Heartbreaking 'Short Term 12' Rap Song? (Q&A)»։ The Hollywood Reporter։ Հունվարի 7, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016
- ↑ «'Selma's Keith Stanfield to Play Snoop Dogg in Universal's N.W.A. Movie (Exclusizzle)»։ The Wrap։ Օգոստոսի 25, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016
- ↑ «"Atlanta" Ordered to Series on FX - Comedy Created by and Starring Donald Glover Picked Up for 10-Episode First Season»։ The Futon Critic։ Հոկտեմբերի 15, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 19, 2016
- ↑ «'Straight Out Of Compton' Actor Keith Stanfield Is Breaking into Music with MOORS»։ Noisey։ Ապրիլի 28, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2016