Սելահաթին Փաշալը
Սելահաթին Փաշալը (թուրքերեն՝ Selahattin Paşalı, փետրվարի 2, 1990, Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա[1]), թատրոնի և կինոյի թուրք դերասան։
Սելահաթին Փաշալը | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա[1] |
Կրթություն | Bahçeşehir Koleji? և International Business School, Budapest? |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան |
Անդամություն | Եվրոպական կինոակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելՍելահաթին Փաշալըն ծնվել է 1990 թվականի փետրվարի 2-ին Բոդրումում[2]։ 14 տարեկանում միացել է Դարյուշաֆաքա բասկետբոլային ակումբին և եղել թիմի ավագը[2]։ Բուդապեշտում Փաշալըն սովորել է արվեստի կառավարում։ Ավելի ուշ, դերասանական կուրսեր է ստացել Craft Atölye-ում[3]։ Իր հեռուստատեսային առաջնախաղն ունեցել է 2017 թվականին՝ նկարահանվելով Show TV-ով հեռարձակված Սրտի զարկ հեռուստասերիալում[4]։ Հաջորդ տարի նկարահանվել է «Բավարար է մի հույս» հեռուստասերիալում։ 2019 թվականին նկարահանվել է «Հետք» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Kanal D հեռուստաընկերությամբ։ 2020 թվականին երկրորդական դեր է մարմնավորել «Բաբելոն» հեռուստասերիալում։ Այնտեղ նրա խաղընկերներն են եղել Հալիթ Էրգենչը, Ասլը Էնվերը, Նուր Ֆեթթահօղլուն և Օզան Գյուվենը[5]։ Փաշալըն առավել հայտնի դարձավ «Սեր 101» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի համար։ Netflix սթրիմինգային ցանցով հեռարձակված հեռուստասերիալում Փաշալըն մարմնավորել է Օսմանի դերը[6]։ Ներկայումս նկարահանվում է «Օմեր» հեռուստասերիալում։
Հեռուստասերիալներից զատ նկարահանվել է նաև ֆիլմում։ «Կեսգիշերը Փերա փելեսում» ֆիլմում մարմնավորել է Հալիթի դերը։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստասերիալներ
խմբագրելՀեռուստասերիալ | ||
---|---|---|
Տարի | Անվանում | Դեր |
2017–2018 | Սրտի զարկ | Ալփ Սունգուր |
2018 | Բավարար է մի հույս | Արդա Օզքան |
2019 | Հետք | Արդա Ենիլմեզ |
2020 | Բաբելոն | Հաքան |
2023 | Օմեր | Օմեր |
Ֆիլմեր
խմբագրելՖիլմ | ||
---|---|---|
Տարի | Անվանում | Դեր |
2022 | Մուքավեմեթ | Ռահմի |
Երաշտային օրեր | Էմրե |
Netflix
խմբագրելNetflix | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2020–2021 | Սեր 101 | Օսման Դեմիրքան | Գլխավոր դեր |
2022– | Կեսգիշերը Փերա փելեսում | Հալիթ | Գլխավոր դեր |
Անձնական կյանք
խմբագրել[7] 2022 թվականին ամուսնացել է Լարա Թյումերի հետ։ Զույգն ունի մեկ երեխա[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.showtv.com.tr/oyuncu/selahattin-pasali/6675
- ↑ 2,0 2,1 «Selahattin Paşalı Kimdir? (Show TV)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Selahattin Paşalı Biyografi (Biyografya.com)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Aşk 101 Dizisindeki Osman Rolüyle ve Yakışıklılığıyla Herkesi Etkileyen Selahattin Paşalı'yı Yakından Tanımaya Ne Dersiniz?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Babil dizisinin Hakan'ı Selahattin Paşalı'nın içini kemiren gerçek!». Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Diyanet-Sen'den "Aşk 101" dizisine tepki». Haberler.com. 2020 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Selahattin Paşalı ile hamile sevgilisi Lara Tümer evlendi! İşte törenden ilk kareler… Gelinlik ve damatlık sosyal medyaya damga vurdu!». Sabah (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Selahattin Paşalı-Lara Tümer çifti bebeklerine kavuştu». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.