«Սեր 101» (անգլ.՝ Love 101, թուրքերեն՝ Aşk 101), թուրքական պատանեկան դրամա, որի գլխավոր դերակատարներն են Մերթ Յազըջըօղլուն, Քուբիլայ Աքան, Ալինա Բոզը, Սելահաթին Փաշալըն, Իփեք Ֆիլիզ Յազըջըն, Փընար Դենիզը և Քաան Ուրգանջըօղլուն։ Ունի 2 եթերաշրջան, բաղկացած է 16 սերիայից, ռեժիսորն Ահմեթ Քաթըքսըզն է, իսկ սցենարի հեղինակները՝ Մերիչ Աջեմին և Դեսթան Սեդոլին։ Սերիալը Նեթֆլիքսում հասանելի է դարձել 2020 թվականի ապրիլի 24-ին[1][2]։

Սեր 101
Изображение логотипа
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և հեռուստասերիալ սիրո մասին
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
Գլխավոր
դերերում
Քաան Ուրգանջըօղլու, Alina Boz?, Բադե Իշչիլ և Müfit Kayacan?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ16
Էկրաններին էապրիլի 24, 2020-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունAy Yapım?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս

Սյուժե խմբագրել

Պատմությունն սկսվում է այժմյան Ստամբուլում, երբ Իշիք անունով մի կին (Բադե Իշչիլ) հայտնվում է հին տանը։ Այնտեղ նա հիշում է իր անցյալը՝ երիտասարդության շրջանը, և ընկերներին։

Դեռևս 1998 թվականին Ստամբուլի դպրոցում սովորող մի խումբ երիտասարդներ (Էդա, Օսման, Սինան և Քերեմ) իրենց վատ վարքի պատճառով կանգնում են դպրոցից հեռացման վտանգի առաջ։ Նրանք շատ տարբերվում են իրենց դասընկերներից և, հետևաբար, շատ միայնակ են։ Դպրոցի տնօրենը և ուսուցիչների մեծ մասը դեմ են նրանց, և միայն Բուրջուն (Փընար Դենիզ) անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի պատանիներին։ Սակայն նրանք իմանում են, որ Բուրջուին տեղափոխում են, իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորը կհեռացվեն Բուրջուի մեկնումից հետո։ Դա կանխելու համար ուսանողները միավորվում են և ծրագիր են կազմում։ Նրանք ստիպելու են Բուրջուին սիրահարվել, որպեսզի նա մնա Ստամբուլում։ Օրենքի համաձայն՝ ամուսնությունից հետո նա կարող է ինքնուրույն ընտրել աշխատանքի վայրը։ Նրանք օգնություն են խնդրում Իշիքից՝ գերազանցիկ և մեծահոգի աշակերտուհուց։ Շուտով վերջինս դառնում է նրանց ընկերության մի մասը։ Այս միությունը սովորողներին օգնում է փոխվել դեպի լավը, հասկանալ իրենց, գիտակցել ճշմարիտ բարեկամության կարևորությունը, գտնել սեր և իրենց սեփական ուղին կյանքում։ Միևնույն ժամանակ, նրանց ծրագիրը Բուրջուին օգնում է փոխել իր կյանքի աշխարհայացքը և Քեմալ անվամբ նոր, չշփվող ուսուցչի հետ (Քաան Ուրգանջըօղլու) գտնել իրական սեր։

Դերասանական կազմ խմբագրել

  • Մերթ Յազըջըօղլու՝ Սինան
  • Քուբիլայ Աքա՝ Քերեմ
  • Ալինա Բոզ՝ Էդա
  • Սելահաթին Փաշալը՝ Օսման
  • Իփեք Ֆիլիզ Յազըջը՝ Իշիք
  • Փընար Դենիզ՝ Բուրջու
  • Քաան Ուրգանջըօղլու՝ Քեմալ
  • Մյուֆիթ Քայաջան՝ Նեջդեթ
  • Բադե Իշչիլ՝ չափահաս Իշիք
  • Ուրազ Քայգըլարօղլու՝ չափահաս Սինան
  • Թուբա Յունսալ՝ չափահաս Էդա

Սերիաներ (I եթերաշրջան) խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal release date [3]
1"«Առաջին պահը»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
2"«Հրճվանք»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
3"«Տռփանք»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
4"«Բուռն ցանկություն»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
5"«Համակրանք»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
6"«Ուրախություն»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
7"«Իրարանցում»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)
8"«Հատուկ պահ»"Ահմեթ ՔաթըքսըզՄերիչ Աջեմի և Դեսթան ՍեդոլիԱպրիլի 24, 2020 (2020-04-24)

Նկարահանումներ խմբագրել

Առաջին և երկրորդ եթերաշրջանների հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ստամբուլի Շիշլի շրջանի Աքիֆ Թունչելի անվան մասնագիտական և տեխնիկական անատոլիական միջնակարգ դպրոցում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ürgir, Buse (2019 թ․ օգոստոսի 11). «Aşk 101: Tüm Detaylarıyla Netflix Yapımı Üçüncü Türk Dizisi» (Turkish). Liste List. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Netflix, 2020 yılında üç Türk dizisi daha çekecek». Cumhuriyet (Turkish). 2019 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Love 101 – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. Aşk 101 2. sezon ne zaman çıkacak, konusu ne? Aşk 101 nasıl izlenir, oyuncuları kimler?

Արտաքին հղումներ խմբագրել