Սեթ Հովսեփյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեթ Միսակի Հովսեփյան (1907, դեկտեմբերի 12, գ. Չիգդամլու (այժմ՝ գ. Ազատավան, Հայաստան Արարատի մարզ) - 1990, ապրիլի 16, գ. Ազատավան), դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
Սեթ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1907 |
Ծննդավայր | Չիգդամլու |
Մահացել է | ապրիլի 16, 1990 (82 տարեկան) |
Մահվան վայր | Ազատավան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն, Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1928-1932 թվականներին եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի, 1932-1934 թվականներին՝ Կիրովականի, 1934-1935 թվականներին՝ Դիլիջանի թատրոնների դերասան, 1935 թվականից աշխատել է Ամո Խարազյանի գլխավորած շրջիկ թատրոնում, 1950 թվականից՝ Արտաշատի պետթատրոնի դերասան։
Դերեր
խմբագրել- Գևորգ Մարզպետունի՝ Մուրացանի ,Գևորգ Մարզպետունի»
- Պեպո՝ Գաբրիել Սունդուկյանի Պեպո»
- Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Բարխուդար՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Մարգար՝ Պապայանի« Աշխարհն, այո՛ ,շուռ է եկել»
Աղբյուր
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |