Սեթ Գիլլիամ (անգլ.՝ Seth Gilliam, նոյեմբերի 5, 1968(1968-11-05), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկյան դերասան: Առավել հայտնի է «Գաղտնալսում» ֆիլմում Էլլիս Կարվերի, «Օզ բանտ» ֆիլմում Քլեյթոն Հյուզի, «Պատանի գայլ» սերիալում դոկտոր Ալան Դիտոնի և «Քայլող մեռյալներ» հեռուստասերիալում քահանա Գեբրիել Սթոուքսի խաղացած դերերով[1][2]:

Սեթ Գիլլիամ
անգլ.՝ Seth Gilliam
Seth Gilliam - Comiccon Brussels 2020 (49677344347) (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1968(1968-11-05) (51 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՓուրչեյզ քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

ԿենսագրությունԽմբագրել

1990 թվականին Գիլլիամն ավարտել է Պերչեյզ-քոլեջը:

Գիլլիամի դերասանական կարիերան սկսվել է 1990 թվականից և տևում է մինչև հիմա. նա խաղացել է օսկարակիր ֆիլմերում, այդ թվում նաև «Դեռևս Էլիս» ֆիլմում: Նա նաև խաղացել Է «Աստղային դեսանտ» (1997) ֆիլմում շարքային Շուգար Ուոթկինսի դերը և «Քաջություն ճակատամարտում» (1996) ֆիլմում` սերժանտ Սթիվեն Ալտամեյերի դերը: Գիլլիամը երկրորդական դերեր է ունեցել նաև հեռուստասերիալներում, որոնց թվում են «Կոսբիի շոու»-ի յոթերորդ եթերաշրջանը, որում նա խաղացել է Ահարոն Դեքստերի` Էրիկա Ալեքսանդերի ընկերոջ դերը, իսկ «Պատանի գայլ» սերիալում նա ներկայացել է որպես դոկտոր Ալան Դիտոն[3]: Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Գաղտնալսում» պաշտամունքային սերիալում խաղացած դերով: 2008 թվականին նա քննադատների ուշադրությանն է հրավիրել այն, որ շոուն առաջադրվել է «Էմմի» անվանակարգում առանց նրանց կարծիքը հաշվի առնելու[4]: Գիլլիամը նաև ունի մեծ թվով հյուրային դերեր հեռուստաշոուներում, որոնց թվում են «C. S. I.: Մայամիի հանցագործության վայրը», «Ջեքի քույրը», «Մոլոկոսոսոսները», «Տեսադաշտում» և «Լավ կինը»[5]: Բացի այդ, նա «Օզ բանտ» ֆիլմում խաղացել է Քլեյթոն Հյուզի դերը: Գիլլիամը խաղացել է նաև թատրոնում: Նա մարմնավորել է Էդուարդ V-ի դերը 1993 թվականին «Ռիչարդ III» բեմադրությունում և Commonwealth Shakespeare Company-ի «Օթելլո» բեմադրություններում, իսկ 2010 և 2011 թվականներին Houston Shakespeare Festival-ում[2], որտեղ ռեժիսորը եղել նրա կինը՝ Լի Կ. Գարդիները: Բացի այդ նա խաղացել է Մարկ Անտոնիի «Անտոնիոս և Կլեոպատրա» ֆիլմում, Houston Shakespeare Festival-ում, որտեղ ռեժիսորն էր նաև նրա կինը: Գիլլիամը նշել է, որ ինքը նախընտրում է խաղալ բեմում, միևնույն ժամանակ սիրում է աշխատել կինոյում կամ հեռուստատեսությունում[6]:

2014 թվականի մայիսին Գիլլիամը AMC-ի հեռուստաալիքից ստացել է «Քայլող մեռյալները» հեռուստասերալի հինգերորդ եթերաշրջանում հոգևորական Գեբրիել Սթոուքսի դերը խաղալու հրավերը: Հաշվի առնելով Չադ Քոուլմենին և Լորենս Գիլիարդ կրտսերին, նա դարձել է «Գաղտնալսում» ֆիլմի երրորդ դերասանը, ով միացել է շոուին: 2018 թվականին մեծ էկրաններին է հայտնվել նաև «Արծաթե լիճ» կինոնկարը, որտեղ նա խաղացել է Ջեֆ անունով տղամարդու դերը[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Cast & Crew - Seth Gilliam as Ellis Carver»։ HBO։ 2008։ Վերցված է 2008-01-15 
  2. 2,0 2,1 Melloy Kilian (2010-08-07)։ «Seth Gilliam :: From ’The Wire’ to ’Othello’»։ EDGE Boston։ Վերցված է 2013-03-28 
  3. Marnell cla Blair (2011-07-13)։ «TEEN WOLF 1.07 'Night School'»։ CraveOnline։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-14-ին։ Վերցված է 2013-03-28 
  4. «The Wire star hits out at Emmys»։ BBC News։ 2008-07-28։ Վերցված է 2013-09-05 
  5. Reeves Marcus (2011-05-06)։ «Seth Gilliam Cast For "Good Wife" Season Finale | News»։ BET։ Վերցված է 2013-03-28 
  6. «Houston Shakespeare Festival Welcomes Seth Gilliam, Leah C. Gardiner»։ University of Houston News։ 2011-07-26։ Վերցված է 2013-09-05 
  7. «Актеры Ходячих мертвецов в других фильмах.» (ru-RU)։ 2018-01-27։ Վերցված է 2018-09-26