Սեզիա (իտալ.՝ Sesia), գետ Իտալիայի հյուսիս արևմուտքում։ Պո գետի ձախ վտակն է։

Սեզիա
Բնութագիր
Երկարություն138 կմ
Ավազանի մակերես2920 կմ²
Ջրի ծախս70,4 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԱլպերից
Ակունքի տեղակայումՄոնտե-Ռոզա
Գետաբերանի տեղակայումՊո
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSessera?, Cervo?, Bona?, Q3642735?, Marcova?, Q3939534? և Roggia Stura?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵրկրամասՍկոպելլո
ՋրահավաքՊո գետի ավազան

Երկարությունը կազմում է 138[1] կմ, գետի ավազանի մակերեսը` 2920[1] կմ²։ Ջրի ծախսը` 76[2] մ³/սմ։ Հոսում է Պիեմոնտով և Լոմբարդիայով։ Գետի ակունքը գտնվում է Շվեյցարիայի սահմանի մոտ գտնվող Մոնտե Ռոզայում։ Հոսում է Վալսեզիա հովիտով և հասնում Բորգոսեզիա քաղաք։ Ապա Սեզիան հոսում է Պադանի հարթավայրով։ Կազալե Մոնֆերատո քաղաքում, Պիեմոնտի և Լոմբարդիայի սահմանի մոտ, Սեզիան թափվում է Պո գետը։

Հենց այս գետի վրա են անցնում Կայաքինգի մրցումները։ 2001 թվականին անցկացվեց Եվրոպայի մրցաշարը, իսկ 2002 թվականին անցկացվեց աշխարհի առաջնությունը։

Սեզիյա գետի մոտ գտնվող քաղաքներն են Բորգոսեզիան, Վերչելին։

Գլխավոր վտակը Չարևո գետն է։

Հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AA.VV. «Elaborato I.c/5». Piano di Tutela delle Acque - Revisione del 1º luglio 2004; Caratterizzazione bacini Idrografici (PDF). Regione Piemonte. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. AA.VV. «Elaborato I.c/7». Piano di Tutela delle Acque - Revisione del 1º luglio 2004; Caratterizzazione bacini Idrografici (PDF). Regione Piemonte. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012-10-28-05-ին.