Սեդա Հայկազի Ղարագյոզյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդա Ղարագյոզյան (այլ կիրառումներ)

Սեդա Հայկազի Ղարագյոզյան (1918, Օդեսա, Խերսոնի նահանգ - 1999), հայ գեղանկարիչ։

Սեդա Հայկազի Ղարագյոզյան
Ծնվել է1918
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ
Վախճանվել է1999
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1933-1937 թվականներին սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումում։ 1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, շրջիկ արվեստանոցի արշավախմբերին, 1939 թվականից՝ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հոսպիտալների ձևավորման ակտիվ ստեղծագործական աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության (1941-1945) մեդալով։

1987 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Վիրավոր մարտիկների հանգիստը»
  • «Երևանյան բնանկար»
  • «Դեղձենիներ»
  • «Ծաղկած ծառեր»
  • «Բյուրականի ձորը»
  • «Արարատյան դաշտավայրում»[Ն 1]
  • «Քանաքեռ-գես»
  • «Կայարանամերձ հրապարակը»

Դիմանկարներ՝

  • Գոնչարով
  • Տացիենկո

Նշումներ խմբագրել

  1. Հարթավայրերը բաժանվում են 4 խմբի՝ ցածրավայրեր կամ իջվածքներ (ծովի մակարդակից ցածր), դաշտավայրեր (0-200 մ), բարձրավայրեր (200-500 մ) և սարահարթեր (500 մ և ավելի)։ Հայկական լեռնաշխարհին հարում են երկու խոշոր դաշտավայրեր՝ Կուր-Արաքսյան և Միջագետքի, իսկ անմիջապես լեռնաշխարհի տարածքում միայն բարձրավայրեր ու սարահարթեր են։ Մանսավորապես Արարատյան գոգավորությունը սարահարթ է, քանի որ բարձրությունը 800-1300 մ է, սակայն տարածված սխալի պատճառով այն երբեմն կարող է հանդիպել «դաշտավայր» անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Սեդա Ղարագյոզյանի աշխատանքներից ՀԱՊ-ում