Մայրիկ (ֆիլմ, 2014)

ֆիլմ, 2014

«Մայրիկ» (անգլ.՝ Mommy), ռեժիսոր Քսավյե Դոլանի կանադական ֆիլմ, որը թողարկվել է 2014 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում, որտեղ ստացել է ժյուրիի մրցանակ[15], ինչպես նաև ստացել է «Սեզար» մրցանակ լավագույն այլալեզու ֆիլմի համար[16]։

Մայրիկ
անգլ.՝ Mommy և ֆր.՝ Mommy
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա[2][3][4][…]
Թվականսեպտեմբերի 19, 2014, հոկտեմբերի 8, 2014[5][2], մայիսի 22, 2014[6], նոյեմբերի 13, 2014[7] և հունվարի 23, 2015[8]
ԼեզուՖրանսերենը Քվեբեկում
ՌեժիսորՔսավյե Դոլան[5][2][3][…]
ՊրոդյուսերՔսավյե Դոլան[1] և Նենսի Գրանտ[1]
Սցենարի հեղինակՔսավյե Դոլան[9][1]
ԴերակատարներԷնն Դորվալ[10][9][4][…], Անտուան Օլիվեր Պիլոն[1], Միշել Լիթյուակ[10][11], Պատրիկ Ուարդ[10][9][4][…], Պիեռ Իվ Կարդինալ[10][9], Սյուզան Կլեման[10][9][12][…], Վիվիան Պասկալ, Իզաբել Նելիս[13] և Ալեքսանդր Գոյետ[1]
ՕպերատորԱնդրե Տյուրպեն
ՄոնտաժՔսավյե Դոլան
Պատմվածքի վայրՄոնրեալ
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունMetafilms
Տևողություն139 րոպե
Բյուջե4 900 000 C$
Շահույթ13 156 856 $[14] և 3 494 070 $[14]

Սյուժե խմբագրել

Միայնակ մայր Դիանան վերցնում է իր որդի Սթիվին գիշերօթիկ դպրոցից։ Նա հույս ունի գտնել աշխատանք և իր որդու համար երազում է լավագույն ապագայի մասին։ Սթիվը իմպուլսիվ է և հակված է բռնության։ Երբ մայրը փորձում է իմանալ Սթիվից, թե որտեղից է նա վերցրել գումար՝ նվեր գնելու համար, Սթիվը հարձակվում է նրա վրա։ Օգնության է գալիս հարևանուհի Քայլան, որը խոսելու հետ խնդիրներ ունի։ Նրանք սկսում են շփվել, և ժամանակի հետ նրանց կյանքը հարթվում է։

Դերերում խմբագրել

  • Էնն Դորվալ — Դիանա
  • Անտուան-Օլիվյե Փիլոն— Սթիվ
  • Սյուզան Քլեման — Քայլա
  • Պատրիկ Ուարդ — Փոլ
  • Ալեքսանդր Գոյեթ — Պատրիկ

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստացել է դրական կարծիքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 92 % ռեյտինգ՝ հիմնված 106 կարծիքների վրա, միջին բալը 8-10 է[17]։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2014 — Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ (Քսավյե Դոլան)։
  • 2014 — Camerimage օպերատորական վերպետության փառատոնի «Բրոնզե գորտ» մրցանակ (Անդրե Թյուրփեն)։
  • 2014 — Ստոկհոլմի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ (Քսավյե Դոլան)։
  • 2014 — «Արբանյակ» մրցանակ դերասանական հայտնության համար (Անտուան-Օլիվյե Փիլոն), ինչպես նաև առաջադրում երկու անվանակարգերում․ լավագույն միջազգային ֆիլմ, լավագույն դերասանուհի (Էնն Դորվալ)։
  • 2014 — մրցանակ լավագույն հյուսիսամերիկյան ֆիլմի համար «Մութ գիշերներ» կինոփառատոնում, Տալինում (Քսավյե Դոլան)։
  • 2015 — Կանադական կինոակադեմիայի 9 մրցանակ․ լավագույն ֆիլմ (Քսավյե Դոլան, Նենսի Գրանտ), ռեժիսուրա (Քսավյե Դոլան), օրիգինալ սցենար (Քսավյե Դոլան), տղամարդու դեր (Անտուան-Օլիվյե Փիլոն), կնոջ դեր (Էնն Դորվալ), լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Սյուզան Քլեմանշ), օպերատորական աշխատանք (Անդրե Թյուրփեն), մոնտաժ (Քսավյե Դոլան), դիմահարդարում (Մայնա Միլիցա, Միշել Կոտե, Կոլետ Մարտել)։ Բացի դրանից, առաջադրվել է 4 անվանակարգերում․ նկարչի լավագույն աշխատանք (Կոլոմբ Ռաբի), հագուստներ (Քսավյե Դոլան), ձայն, ձայնային մոնտաժ։
  • 2015 — «Սեզար» կինոմրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
  • 2015 — առաջադրում «Դավիդ դի Դոնաթելլո» լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
  • 2015 — առաջադրում «Անկախ հոգի» մրցանակի լավագույն միջազգային ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
  • 2015 — առաջադրում «Լյումեր» մրցանակի լավագույն ֆրանսալեզու ֆիլմի համար (Քսավյե Դոլան)։
  • 2016 — «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար։
  • 2016 — Արգենտինայի կինոքննադատների մրցանակի առաջադրում լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 CineTV (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt3612616/
  3. 3,0 3,1 http://www.filmstarts.de/kritiken/223002.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.metacritic.com/movie/mommy
  5. 5,0 5,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/mommy,310002
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. Internet Movie Database — 1990.
  8. Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.adorocinema.com/filmes/filme-223002/creditos/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.imdb.com/title/tt3612616/fullcredits
  11. http://www.bbfc.co.uk/releases/mommy-film
  12. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=223002.html
  13. ČSFD (չեխերեն) — 2001.
  14. 14,0 14,1 Box Office Mojo — 1999.
  15. «AWARDS - Jury Prize». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  16. «Xavier Dolan's Mommy wins best foreign film at France's César Awards».
  17. «Mommy (2015)». Rotten Tomatoes.

Արտաքին հղումներ խմբագրել