Գյավուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյավուր (նաև գյաուր, գավուր) (թուրքերեն՝ gâvur), թուրքերի կողմից ոչ մուսուլմաններին անվանելու մի ձև, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ։ Բառացիորեն նշանակում է անհավատ։ Թուրքերենում գոյություն ունի նաև kâfir (քյաֆիր) բառը, որը նույնպես նշանակում է «անհավատ», բայց առանց արհամարհական կամ թշնամական աստառի՝ ի տարբերություն «գյավուրի»։
«Գյավուր» բառը մուտք է գործել թուրքերեն լեզու պարսկերենից, որն իր հերթին փոխառել է այն արաբերենից. (كافر) - քաֆեր։ Նշանակությունը նույնն է՝ «անհավատ»։
Բացի հայերենից, թուրքերեն այդ բառը փոխառել են նաև մի շարք այլ լեզուներ, ինչպես՝ ալբաներենը, խորվաթերենը, սերբերենը, բուլղարերենը, ռումիներենը, ռուսերենը (гяур), և այլն։
Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացան Ջ. Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ։