Սարիբեկ Մանուկյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիբեկ Արմենակի Մանուկյան (փետրվարի 10, 1917[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 2002, Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Սարիբեկ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1917[1] Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 16, 2002 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Գրականության ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՍարիբեկ Մանուկյանը ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին, Երևանում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Կռվի ժամանակ կորցրել է աջ աչքը։ 1945 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորել է Բաքվի հետևակային զինվորական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1951 թվականին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Հակոբ Հակոբյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հրատարակել է «Գեղամ Սարյան» (1954), «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» (1956), «Վահան Թոթովենց» (1959), «Պերճ Պռոյան» (1964), «Լևոն Բաշալյան» (1969), «Հակոբ Հակոբյան» (1975) աշխատությունները։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմության» (հ. 1-5, 1962-1979, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980) ստեղծման գործին[3]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Երկեր
խմբագրել- Գեղամ Սարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
- Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 143 էջ։
- Սովետահայ գրականության տարեգրությունը (հեղինակակիցներ Հ. Ղազարյան և Ա. Զաքարյան), Երևան, ԳԽՍՀ ԳԱ, 1957, 753 էջ։
- Վահան Թոթովենց, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 157 էջ։
- Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 196 էջ։
- Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարեգրությունը (հեղինակակից Խաժակ Գյուլնազարյան), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1965, 298 էջ։
- Լևոն Բաշալյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1969, 264 էջ[4]։
- Հակոբ Հակոբյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1975, 386 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 255.
- ↑ «Zarkfoundation - Սարիբեկ Մանուկյան». zarkfoundation.com.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 297-298
- ↑ Մանուկյան, Սարիբեկ (1969). Լեվոն Բաշալյան. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարիբեկ Մանուկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ |