Սարդանապալի մահը
«Սարդանապալի մահը» (ֆր.՝ La Mort de Sardanapale), ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի պատմական նկարներից։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էժեն Դելակրուա[1] |
տարի | 1827 |
բարձրություն | 392 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 496 ± 1 սանտիմետր[2] |
ուղղություն | ռոմանտիզմ[3] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[4] և կտավ[4] |
գտնվում է | Սենյակ 700 |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Էտիեն-Ֆրանսուա Հարո և Joseph Vitta? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/death-sardanapalus կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատմություն
խմբագրելՆկարն առաջին անգամ ցուցադրվել է 1827-1828 թվականներին՝ Լուվրի Սրահում և անմիջապես արժանացել է քննադատների բացասական արձագանքին։ Նրան քննադատել են հեռանկարչության մեջ հեղինակային սխալների և առաջին պլանում տիրող քաոսային վիճակի համար։ Դելակրուան մեղադրվել է նաև վավաշամոլության և դաժանության ըմբոշխման մեջ։ Սակայն նկարչին հաջողվել է փոխանցել տեղի ունեցող երևույթները կենդանի և վառ երանգներով, Դելակրուայի նպատակը հանդիսատեսին ցնցելն ու հուզելն է։
Նկարի սյուժե
խմբագրելԴելակրուան նկարի սյուժեն վերցրել է Ջորջ Գորդոն Բայրոնի «Սարդանապալ» դրամայից, բայց որոշակի փոփոխություններով[5]։ Նկարչի վրա ազդել է նաև Իսպանիայում և Մարոկկոյում երկարատև մնալը։
Ասորեստանի թագավորի մասին առասպելը հետևյալն է․ նա հայտնի անառակ է եղել, երկրի նկատմամբ նրա անտարբերությունը հանգեցրել է ապստամբության։ Խռովությունը կանխելու անհաջող փորձից հետո Սարդանապալը որոշել է ինքնասպան լինել։ Նկարում պատկերված է այն պահը, երբ թագավորը հրամայում է սպանել նաև իր սիրելի ձիուն, շանն ու կանանց, ոչնչացնել իր բոլոր գանձերը։ Դելակրուան գրել է, որ Սարդանապալի կերպարը դաժան նախազգուշացում է նրանց համար, ով իր կյանքում առաքինության չի ձգտում։
Չնայած թագավորի հուսահատ որոշմանը՝ նկարում նա պատկերված է թուլացած և վայելում է իր կողմից կազմակերպած գինարբուքը։ Հետևի պլանում պատկերված այրվող աշտարակը խորհրդանշում է Սարդանապալի անտարբերությունն իր մեռնող թագավորության նկատմամբ, իսկ կոտրված ժանիքներով փիղը՝ կորցրած իշխանությունը։
Թեմա
խմբագրելԴելակրուան ինքն էլ ոգեշնչվել էր լորդ Բայրոնի «Սարդանապալ» (1821) պիեսով, նրա կտավն, իր հերթին, ոգեշնչել է Հեկտոր Բերլիոզին՝ ստեղծելու («Սարդանապալ», 1830) կանտատը, իսկ Ֆերենց Լիստը ստեղծել է («Սարդանապալ», 1845—1852, ավարտված չէ) օպերան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 4,0 4,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065757
- ↑ Например, заменил трон, на котором совершил самоубийство Сарданапал, роскошным ложем.
Գրականություն
խմբագրել- Rose-Marie Hagen, Rainer Hagen Bildbefragungen – Meisterwerke im Detail. — Köln: Taschen, 1994.
- Maneyre-Dagen, N. Leer la pintura. — Spes Editorial, S.L., 2005. — ISBN 84-8332-598-5
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սարդանապալի մահը» Արխիվացված 2011-12-24 Wayback Machine delakrua.ru կայքում
- «Սարդանապալի մահը» parismuseum.ru կայքում
- տվյալների բազայում|22747
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդանապալի մահը» հոդվածին։ |