Սարգիս Հացպանյան

հասարակական, քաղաքական գործիչ

Սարգիս Հացպանյան (փետրվարի 12, 1962(1962-02-12), Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա - հունվարի 20, 2018(2018-01-20), 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]), հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ։

Սարգիս Հացպանյան
Սարգիս Հացպանեան
Sarkis Hatspanian 2013 02.jpg
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 12, 1962(1962-02-12)
Ծննդավայր Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա
Վախճանի օր հունվարի 20, 2018(2018-01-20) (55 տարեկանում)
Վախճանի վայր 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա, Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Armenia.svg Հայաստան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում էր Հայաստանում։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ[2][3]։

2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը: Մահացել է այնտեղ` 2018 թվականի հունվարի 20-ին[4]:

ԾանոթագրություններԽմբագրել