Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա

Սարատովի Լ. Վ. Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա (ռուս.՝ Саратовская государственная консерватория имени Л.В. Собинова, ՍՊԿ), բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն Սարատովում, երրորդ կոնսերվատորիան Ռուսաստանում։ Հիմնադրվել է 1912 թվականին, երաժշտական ուսումնարանի բազայի վրա[1]։

Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա
ՏեսակԿոնսերվատորիա
Հիմնադրված է1912
Անվանված էԼեոնիդ Սոբինով
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍարատով
Կայքsarcons.ru(ռուս.)
Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա (Ռուսաստան)##
Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա (Ռուսաստան)
Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստան
 Saratov Conservatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Սարատով՝ կառուցվող կոնսերվատորիան 1900 թվական

Հիմնադրվել է որպես Սարատովյան Ռուսական կայսերական Ալեքսեևյան երաժշտական ընկերության կոնսերվատորիա և կոչվել է գահաժառանգ Ալեքսեյի պատվին։  

Կոնսերվատորիայի նեոգոթական շենքը կառուցվել է 1902 թվականին Նեմեցկայա և Նիկոլսկայա փողոցների անկյունում հատկացված տեղամասում արքայադուստր Մեշչերսկայայի ջանքերով, քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Յագնի (1848-1922) նախագծով՝ երաժշտական ուսումնարանի տեղակայման համար։  

Այն բանից հետո, երբ Իվան Սլավինը համոզեց Ռուսաստանի երաժշտական ընկերությանը բացել երկրի երրորդ կոնսերվատորիան Սարատովում (այլ ոչ թե Վորոնեժում), Սեմյոն Կալլիստրատովը շենքը հիմնովին վերակառուցեց։ Վերակառուցումից հետո այն դարձավ քաղաքի կենտրոնի գերիշխող շինություններից մեկը և նրա այցեքարտը։ 1918 թվականին ազգայնացումից հետո կոնսերվատորիան ստացավ պետական անվանումը։ 1935 թվականին կոնսերվատորիան կոչվեց Լեոնիդ Սոբինովի անունով։

1985 թվականի աշնանը Կոնսերվատորիայի մեծ դահլիճը զարդարվեց գերմանական «Sauer» ֆիրմայի երգեհոնով։

Ստեղծագործական կոլեկտիվներ խմբագրել

  • Սիմֆոնիկ նվագախումբ
  • Կամերային նվագախումբ
  • Փողային նվագախումբ
  • Ժողովրդական գործիքների նվագախումբ
  • «Лель»ժողովրդական գործիքների անսամբլ
  • «Благодать» ժողովրդական երգերի անսամբլ
  • ժողովրդական երգչախումբ
  • Ակադեմիական երգչախումբ
  • «MUSICA FELICE» հին և ժամանակակից երաժշտության անսամբլ
  • Նոր երաժշտության թատրոն
  • Ուսանողական ֆիլհարմոնիա

Համերգային դահլիճներ խմբագրել

 
Թատերական դահլիճ
 
Կոնսերվատորիայի մեծ դահլիճ
 
Փոքր դահլիճ

Սարատովի պետական կոնսերվատորիան ունի երեք համերգասրահ՝

  • 469 նստատեղով մեծ դահլիճ։ Սա Ռուսաստանի ամենագեղեցիկ սրահներից մեկն է, որն ունի յուրահատուկ ակուստիկա։ Հագեցած է օդափոխության համակարգով։ Ունի պարտեր և օթյակ։ Դահլիճում տեղադրված է գերմանական W. Sauer ընկերության երգեհոն (տեղադրվել է 1984 թվականին), 4 նոր դաշնամուր՝ Yamaha, Steinway & Sons ֆիրմայի երկու դաշնամուր և Blüthner դաշնամուր։
  • 216 նստատեղով «Թատերական» համերգասրահ։
  • Կոնսերվատորիայի փոքր դահլիճը ունի 100 նստատեղ և լավ ձայնային տվյալներ։ Դահլիճում տեղի են ունենում կամերային երաժշտության համերգներ, ինչպես նաև հանդես են գալիս ուսանողները։ Դահլիճում տեղադրված են էլեկտրական երգեհոն և August Förster ֆիրմայի նոր դաշնամուրներ։

Ներկայումս տարեկան շուրջ 300 համերգ է անցկացվում կոնսերվատորիայի դահլիճներում, այդ թվում՝ շուրջ 200-ը անվճար։ Ընդհանուր առմամբ, կոնսերվատորիայի ստեղծագործական գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններում՝

  • Կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի համերգներ։
  • Ակադեմիական և ֆակուլտետային համերգներ, կոնսերվատորիայի մանկավարժների դասարանական համերգներ, ուսանողական անսամբլային և մենակատարային համերգներ։ Ասպիրանտների որակավորման քննությունը ներկայացնող մենահամերգները յուրահատուկ, անկրկնելի երանգ են հաղորդում կոնսերվատորիայի համերգային կյանքին։
  • Համերգային շարքեր և փառատոներ, որոնց թվում` կամերային անսամբլի ամբիոնի նախագիծ-փառատոն «Հրավիրում է պրոֆեսոր Լև Իվանովը», Լեոնիդ Սոբինովի և Գենրիխ Նեյգաուզի անվան ամենամյա փառատոներ։
  • Հոբելյանական երեկոներ և հիշատակի համերգներ։ Այդ թվում` ամբիոնների հոբելյաններին նվիրված համերգների շարքեր, կոնսերվատորիայի մանկավարժների հոբելյաններ։ Համերգային ծրագրերում նշվում են նշանավոր երաժիշտների անունների հետ կապված տարեթվերը (համերգներ նվիրված Դմիտրի Շոստակովիչի ծննդյան 100-ամյակին, Սերգեյ Տանեևի ծննդյան 150-ամյակին, Ի. Յա. Պանիցկու 100-ամյակին և այլն)։ Առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Սարատովի կոնսերվատորիայի 100-ամյակին նվիրված համերգների շարքը։
  • Սարատովցի կոմպոզիտորներ՝ Ելենա Գոխմանի, Վ. Գ. Կորոլևսկու, Վ. Ս. Միշլեյի, Ե. Վ. Մյակոտինայի, Վ. Վ. Օրլովի և մյուսների ստեղծագործությունների պրեմիերաներ։
  • Կրթական մեծ արժեք ունեցող թեմատիկ համերգները միշտ էլ կարևոր դեր են խաղացել Սարատովի կոնսերվատորիայի համերգային և ուսումնական կյանքում։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Դաշնամուրային
  • Նվագախմբային
  • Վոկալ դիրիժորական
  • Պատմա-տեսական
  • Միջնակարգ մասնագիտական կրթության ֆակուլտետ
  • Թատերական ինստիտուտ
  • Գիտամանկավարժական կադրերի պատրաստման և լրացուցիչ մասնագիտական կրթության ֆակուլտետ

Ամբիոններ խմբագրել

Դաշնամուրային ֆակուլտետի ամբիոններ՝
  • Հատուկ դաշնամուրային
  • Կամերային անսամբլի և նվագախմբի ղեկավարների ուսուցման
  • Դաշնամուրային
Նվագախմբային ֆակուլտետի ամբիոններ՝
  • նվագախմբային լարային գործիքների
  • նվագախմբային փողային և հարվածային գործիքների
  • ժողովրդական գործիքների
Վոկալ-դիրիժորական ֆակուլտետի ամբիոններ՝
  • Ակադեմիական երգեցողություն
  • Դիրիժորություն
  • Ժողովրդական երգեցողություն և ազգային երաժշտության  
Պատմա-տեսական ֆակուլտետի ամբիոններ՝
  • Երաժշտության պատմության
  • Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի
  • Կատարողական արվեստի և երաժշտության մանկավարժության պատմության և տեսության
  • հումանիտար առարկաների
ՄՄԿ ֆակուլտետի առարկայական-ցիկլային հանձնաժողովներ՝
  • Հումանիտար առարկաների ԱՑՀ
  • ժողովրդական նվագախմբի գործիքների ԱՑՀ
  • Երաժշտական տեսական առարկաների ԱՑՀ
  • Ընդհանուր դաշնամուրի ԱՑՀ
  • Փողային և հարվածային գործիքների նվագախմբի ԱՑՀ
  • Լարային գործիքների նվագախմբի ԱՑՀ
  • Հատուկ դաշնամուրի ԱՑՀ
  • Վոկալ արվեստի և մեներգային ժողովրդական երգեցողություն ԱՑՀ
  • Խմբերգային դիրիժորություն
Թատերական ինստիտուտի ամբիոններ՝
  • Դերասանական հմտության
  • Հատուկ առարկաների

2010 թվականի սեպտեմբերի 1-ին թատերական ֆակուլտետը վերակազմավորվել է Լ. Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտի։

Անձնակազմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саратовская государственная консерватория имени Л.В. Собинова
  2. 2,0 2,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стр. с илл. М.: Советская энциклопедия, 1973
  3. Награждена указом президента России № 116 от 29 января 1996 года Արխիվացված 2010-04-29 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սարատովի կոնսերվատորիայի պաշտոնական կայք
  • Սարատովի կոնսերվատորիայի մասին
  • «Саратовской консерватории – 105 лет». Радио "Орфей". 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա» հոդվածին։