Սատանայասունկ
Սատանայասունկ
Սատանայասունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Boletales
Ընտանիք Boletaceae
Ցեղ Rubroboletus
Տեսակ Սատանայասունկ (R. satanas)
Միջազգային անվանում
Rubroboletus satanas

Սատանայասունկ, դիվասունկ (լատին․՝ Boletus satanas), Boletaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Թունավոր սունկ է, որի 8-25 սմ տրամագծով գլխարկը սպիտակամոխրագույն է, բարձիկաձև, մսալի, հարթ, թավշանման, մերկ, չոր և անձրևից հետո երբեմն լորձնային։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է, մանր ծակոտիներով, սկզբում՝ դեղնականաչավուն, հասուն տեսակները՝ կարմիր և կարմրաձիթապտղագույն։ Տհաճ հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է, սպիտակավուն, ամուր, կտրելիս սկզբում կարմրում է, ապա՝ կապտում։ Գավազանաձև և դեպի հիմքը հավասար լայնացած դեղնակարմրավուն ոտիկը 6-9 x 5-11 սմ է, ցայտուն արտահայտված մուգ կարմիր ցանցիկով և կենտրոնական։ Սպորափոշին ձիթապտղագույն է։ Իլիկաձև, հարթ և ձիթապտղագույն սպորներ 11-14 x 5-5 մկմ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան և Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հազվադեպ, եզակի առանձնյակներով հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Գորիսի շրջակայքում և Մեղրու ֆլորիստիկական շրջանում՝ Արևիկ գյուղում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է հուլիսից մինչև սեպտեմբեր, հողի վրա, խառը անտառներում և 600-1500 մ բարձրություններում։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և լայնատերև ծառատեսակների, հիմնականում կաղնու և հաճարենու հետ[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատանայասունկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատանայասունկ» հոդվածին։