Սասունցի Դավիթ (որմնաքանդակ)
Սասունցի Դավիթ որմնաքանդակը հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքի (Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու, 1922, 47x59 սմ[1]) քանդակային տարբերակն է։ Գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում։ Բացվել է 2016 թվականի մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակներում և հանդիսանում է Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասը[2][3]։
Սասունցի Դավիթ | |
---|---|
![]() «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Գաֆեսճյան արվեստի կենտրոն, «Սասունցի Դավիթ» սրահ |
Քանդակագործ(ներ) | Արտաշես Հովսեփյան |
Հիմնադրում | 1984-1988 |
Նյութ | տուֆ |
Ներկա վիճակ | կանգուն
|
Պատմություն
խմբագրել1980-ականներին, երբ Կասկադը գտնվել է կառուցման փուլում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, ով շուրջ չորս տարի աշխատել է «Սասունցի Դավիթ» անունը կրող սրահում։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակն անավարտ է մնացել։
Հեղինակ
խմբագրելՆկարագրություն
խմբագրելՈրմնաքանդակում պատկերված են հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ։ Կենտրոնում ազգային էպոսի գլխավոր հերոսն է՝ Դավիթը՝ Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին ձեռքին՝ սրընթաց գրոհի ժամանակ։ Այդ դրվագը շրջանակող մանր հատվածների մեջ հայոց դյուցազնի կյանքը լուսաբանող պատկերներ են՝ Սասունցի Դավթի ծնունդը, առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ պայքարի պատկերներ։ Հորինվածքը եզրագծող երկրորդ շարքում զարդամոտիվներ են, բնապատկերներ, ամրոցի պարիսպներ, Մարութա վանքը և այլն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը
- «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը բաց է հանրության համար Արխիվացված 2016-05-25 Wayback Machine
- «Սասունցի Դավիթ» որմնաքանդակ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սասունցի Դավիթ (որմնաքանդակ) կատեգորիայում։ |