Սասունցի Դավիթ (կտավ)

Հակոբ Կոջոյանի կտավը

«Սասունցի Դավիթ», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի 1922 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում։ 

«Սասունցի Դավիթ»
տեսակգեղանկար
նկարիչՀակոբ Կոջոյան
տարի1922
բարձրություն47
լայնություն58
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
ժանրգրաֆիկական կոմպոզիցիա
նյութթուղթ, ստվարաթուղթ, ջրաներկ, տուշ, բրոնզաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
քաղաքԵրևան
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՍասունցի Դավիթ էպոս
gallery.am
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Հակոբ Կոջոյանը վերադարձել է Երևան և մասնակցել Հայաստանի Խորհրդային հանրապետության մշակույթի կառուցման գործին։ Կոջոյանի 1920-ական թվականների արվեստն աչքի է ընկնում բացառիկ բազմակողմանիությամբ։ Զբաղվելով հաստոցային գրաֆիկայով` միաժամանակ նա աշխատել է խորհրդային առաջին հանդեսների և գրքերի ձևավորման վրա, դիմել փայտափորագրության տեխնիկային։ Բնանկարային ժանրի գունանկարչական կտավների հետ մեկտեղ այս շրջանում Կոջոյանն անդրադարձել է պատմա-հեղափոխական թեմայի մշակմանը։ «Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան համարվում է 1920-ական թվականների լավագույն և բարդ գործերից և աչքի է ընկնում համակարգի գեղարվեստական ամբողջականությամբ[1]։

Նկարագրություն խմբագրել

«Սասունցի Դավիթ» կոմպոզիցիայի կենտրոնում Դավթի կերպարն է Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին ձեռքին։ Շուրջը պատկերված են էպոսի երրորդ ճյուղի թեմաներով նկարազարդումները` գառնարած Դավթի մանկությունը, Կոզբադնին պատժելու տեսարանը, հաշվեհարդարը Մսրա Մելիքի հետ։ Երկրորդ շարքում Սասնա ամրոցի պարիսպներն են, Մարութա վանքը, առանձին հերոսների կերպարներ ու դրվագավոր գլխազարդեր, որոնք ստեղծված են պաստոզային մեղմ գամմայով, մինչդեռ պատկերների հիմնական գոտում յուրաքանչյուր մանրամաս ներկայացված է արտահայտչորեն ու ցայտուն։

Տվյալներ խմբագրել

Նկարն ունի 47 սմ բարձրություն, 58 սմ լայնություն, նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, ջրաներկ, տուշ, բրոնզաներկ։

Կտավի հիման վրա ստեղծված «Սասունցի Դավիթ» տուֆակերտ որմնաքանդակը գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում (քանդակագործ` Արտաշես Հովսեփյան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել