Սառցային գոտի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սառցային գոտին երկրագնդի բնական գոտիներից մեկն է։ Այն հայտնի է նաև որպես արկտիկական և անտարկտիկական անապատների գոտի։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Antarctica_6400px_from_Blue_Marble.jpg/220px-Antarctica_6400px_from_Blue_Marble.jpg)
Գոտում տիրապետում են հավերժական ձյունն ու սառցադաշտերը։
Տարածման շրջաններ
խմբագրելՍառցային գոտին տարածվում է երկրագնդի ծայր հյուսիսային և ծայր հարավային շրջաններում։
Հյուսիսային կիսագնդում այն ընդգրկում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, առափնյա որոշ շրջանները, շրջակա կղզիները, Գրենլանդիան, իսկ Հարավային կիսագնդում` Անտարկտիդա մայրցամաքը։
Կլիմա
խմբագրելՍառցային գոտուն բնորոշ է արկտիկական (Հյուսիսային կիսագնդում) և անտարկտիկական (Հարավային կիսագնդում) կլիման։
Այստեղ ձմեռը երկարատև է, ցուրտ, դաժան և սառնամանիքային, իսկ ամառը` կարճատև և ոչ տաք։
Ձմռանը այստեղ լինում են երկարատև գիշերներ, իսկ ամռանը՝ երկարատև ցերեկներ։
Ամռանը, չնայած Արեգակը մի քանի ամիս մայր չի մտնում, սակայն հորիզոնում գրաված ցածր դիրքի պատճառով նրա ճառագայթները սահում են երկրի մակերևույթի վրայով և չեն տաքացնում այն։
Ամռան ամիսների միջին ջերմաստիճանը տատանվում է 0 °C-ի շուրջ, իսկ ձմռանը՝ -20°-ից մինչև -55 °C-ի։ Անտարկտիդայում գրանցվել է մինչև 89,2°С զրոյից ցածր ջերմաստիճան։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը քիչ են՝ 100 - 200 մմ.։
Հողեր
խմբագրելԱյս գոտում հողառաջացումը համարյա բացակայում է։ Հողառաջացմանը խանգարում է դարավոր սառույցը, որը թույլ չի տալիս որպեսզի մայր ապարները քայքայվեն և միախառնվելով օրգանական մնացորդներին՝ առաջացնեն հող։
Որոշ շրջաններում, որտեղ սառույցը որոշակիորեն հալվում է, առաջանում են քարային և սաղմնային (կմախքային) հողեր։
Բուսական աշխարհ
խմբագրելՍառցային գոտում բուսական ծածկույթը բացակայում է, միայն սառույցից ազատված որոշակի շրջաններում կարելի է հանդիպել մամուռներ և քարաքոսեր։
Կենդանական աշխարհ
խմբագրելԳոտում կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։
Կարելի է հանդիպել սպիտակ արջ, խոյացուլ, ջրերում՝ կետ, ծովացուլ, փոկ, ծովային կատու, թռչուններից՝ նրբափետուր այդերուկ (Հյուսիսային կիսագնդում) և պինգվիններ (Անտարկտիդայում)։
Յուրացում
խմբագրելԲևեռային գոտիներում մշտական բնակչություն չկա։ Գրենլանդիայում բնակվում է շուրջ 60.000 մարդ, որոնց մեծ մասը էսկիմոսներ են։
Որոշ շրջաններում հիմնված են գիտահետազոտական կայաններ։