Սառույցի արքայադուստրը (ֆիլմ)

«Սառույցի արքայադուստրը» (անգլ.՝ Ice Princess), Թիմ Ֆայվելլի կատակերգական ֆիլմը:

Picto infobox cinema.png
Սառույցի արքայադուստրը
անգլ.՝ Ice Princess
Սառույցի արքայադուստրը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար, սպորտային ֆիլմ և դրամա
Թեմագեղասահք
Թվականմարտի 18, 2005[1] և հուլիսի 28, 2005[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Ֆայվելլ[3][4][5][…]
ՊրոդյուսերԲրիջիթ Ջոնսոն
Սցենարի հեղինակՀեդլի Դեյվիս
ԴերակատարներՄիշել Տրախտենբերգ[4][6][5][…], Ջոան Կյուսակ[4][6][7], Քիմ Քեթրոլ[4][6][7], Հեյդեն Փեյնթիեր[6], Թրևոր Բլումաս[6], Քիրստեն Օլսոն[6], Էրիկ Քինգ[6] և Քոնի Ռեյ[6]
ՕպերատորԴեվիդ Հինինգս
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՋենիս Հեմփթոն
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Թինա Հերվուդը գեղասահքի չեմպիոն է եղել, բայց նրա աստղը վաղուց խամրել էր: Այժմ նա իր դստեր՝ Ջենի մարզիչն է, ում հետ հույսեր է փայփայում, որ վերջինիս կհաջողվի կյանքի կոչել իր այն սպորտային համարձակ երազանքները, որոնք ինքը չէր կարողացել իրագործել:

Բայց շուտով պարզ է դառնում, որ գեղասահորդի նշանակալի տվյալներ ունի ոչ թե Ջենը, այլ նրա սաներից մեկ ուրիշը՝ դպրոցական գերազանցիկ, սուսիկ-փուսիկ Քեյսի Կարլայլը: Արդյոք Թինան կկարողանա դեմ դուրս գալ մայրական բնազդին և սկսել դեպի փառքի պատվանդան առաջ տանել իրեն օտար այդ աղջկան...

Եվ Քեյսին արդյոք խիզախ կլինի այնքան, որ դեմ գնա մոր կամքին՝ ընդունվելու Հարվարդի համալսարան և պայքարելու «Սառույցի արքայադուստր» թագի համար:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Միշել Տրախտենբերգ Քեյսի Քարլայլ
Ջոան Կյուսակ Ջոան Քարլայլ
Էմի Ստյուարտ Էնն
Սթիվ Ռոսս միստր Բեսթ
Հեյդեն Փեյնթիեր Ջեն Հերվուդ
Քիմ Կետրոլլ Թինա Հերվուդ
Թրևոր Բլումաս Թեդի Հերվուդ
Կերստեն Օլսոն Նիկի
Դիեգո Կլատենհոֆ Կայլ Դեյթոն
Կվան Միշել ESPNի թղթակից

Նկարահանող խումբ և արտադրությունԽմբագրել

Ռեժիսոր՝

  • Թիմ ֆեյվելլ (Tim Fywell)

Պրոդյուսերներ՝

  • Դեյվիդ Բլեքման (David Blackman)
  • Կրիստին Բարր (Kristin Burr)
  • Ռիչարդ Կաուեն (Richard Cowan)
  • Կարեն Գլասս (Karen Glass)
  • Բրիջեթ Ջոնսոն (Bridget Johnson)
  • Ուիլյամ Բ. Ուիլսոն III (William W. Wilson III)

Սցենարիստներ՝

  • Մեգ Կեբոթ (Meg Cabot) (պատմվածք)
  • Հեդլի Դեվիս (Hadley Davis)

Օպերատոր՝

  • Դեյվիդ Հեննինգս (David Hennings)

Կոմպոզիտոր՝

  • Քրիստոֆ Բեկ (Christophe Beck)

Ֆիլմի սաունդթրեքներԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Կարգախոսը՝ «From small town Mathlete, To big time Athlete»
  • Գանձումը ԱՄՆ-ում՝ 24 402 491 դոլար
  • Գանձումը աշխարհում՝ + $3 243 000 = $27 645 491
  • Դիտումների քանակ՝
  • Պրեմիերա (աշխարհում)՝ 2005 թվականի մարտի 18
  • Գլխավոր դերակատարուհի Միշել Տրախտենբերգը մինչ ֆիլմը երբեք չէր սահել չմուշկներով: Նա 10 ամսվա ընթացքում պրոֆեսիոնալ գեղասահք է ուսանել հատուկ այս ֆիլմի համար[8]:
  • «Արհեստական լճակը», որի վրա սահում է Քեյսի Կարլայլը, իրականում սահադաշտ է՝ պատրաստված Custom Ice Inc ընկերության պատվերով:
  • Երկու մայր-դուստր զույգերի ծննդյան օրերը համընկնում են: Միշել Տրախտենբերգը և Ջոան Կյուսակը ծնվել են հոկտեմբերի 11-ին, Քիմ Քետտրոլլը և Հայդեն Պանետտյերին՝ օգոստոսի 21-ին:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել