Բաք Քարթալյան

հայ դերասան

Բաք Քարթալյան (անգլ.՝ Buck Kartalian, Վահե Խարտալյան, օգոստոսի 13, 1922(1922-08-13)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 24, 2016(2016-05-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկահայ դերասան։

Բաք Քարթալյան
Հասակը1,6 մ
Ծնվել է1922 օգոստոսի 13
ԾննդավայրԴեթրոյթ, ԱՄՆ
Մահացել էմայիսի 24, 2016(2016-05-24)[1] (93 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ՄասնագիտությունԴերասան
Ամուսին(ներ)Մարգարեթ Քարթալյան
Երեխա(ներ)Ջեյսոն Քարթալյան
IMDbID 0440203
buckkartalian.com

Կենսագրություն խմբագրել

Բաք Քաթալյանը ծնվել է Դիթրոյթում 1929 թվականին, Դեթրոյթում, հրուշակագործի ընտանիքում։ Մանկությունն անցել է Նյու Յորքում։ Դերասանական գործունեությունը սկսել է Նյու Յորքի հայ թատերասերների անգլախոս թատերախմբում։

Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի թատրոններում Քալանթարյանը գլխավոր դերեր է կատարել 50-ից ավելի դրամատիկական և երաժշտական պիեսներում։ Շրջագայել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում։

Կինոյում նկարահանվել սկսել է 1955 թվականից։ Բաք Քարթալյանը խաղացել է նաև 220-ից ավելի հեռուստատեսային բեմադրություններում, շոուներում և սերիալներում։

Բաք Քարթալյանը մշտապես մասնակցել է հայ գաղութի միջոցառումներին, ղեկավարել Նյու Յորքի Հայ Թատերասերների խումբը։ [2]

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ունի երեք զավակ՝ Արամը, Ջուլիետը, Ջեյսոնը։

Ֆիլմագրության ընտրանի խմբագրել

  • 1967 - Սատանայական հրեշտակներ (Devil's Angels)
  • 1967 - Սառնարյուն Լյուկը (Cool Hand Luke)
  • 1968 - Կապիկների մոլորակը (Planet of the Apes)
  • 1968 - Հեռու մնա, Ջո (Stay Away, Joe)
  • 1971 - Արյունոտ ժառանգություն (Blood Legacy)
  • 1971 - Մարդ-ութոտնուկը (Octaman)
  • 1972 - Կապիկների մոլորակի գրավումը (Conquest of the Planet of the Apes)
  • 1973 - Խնդրում եմ, մի կեր իմ մայրիկին (Please Don't Eat My Mother)
  • 1976 - Ջոսի Ուեյլս - մարդ օրենքից դուրս (The Outlaw Josey Wales)
  • 1996 - Ժայռը (The Rock)
  • 1997 - Շաբաթական ութ օր (Eight Days a Week)
  • 1999 - Գնդակի արվեստը (The Art of a Bullet)
  • 2001 - Մարտյան կատուներ (Tomcats)
  • 2003 - Աղետի բաղադրատոմս (Recipe for Disaster)
  • 2006 - Բնության կանչը (Cattle Call)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. Արծվի Բախչինյան, Հայերը համաշխարհային կինոյում

Արտաքին հղումներ խմբագրել