Սառա Փեյլին

ամերիկացի քաղաքական գործիչ

Սառա Լուիզ Փեյլին (անգլ.՝ Sarah Louise Palin, (անգլ.՝ Heath), փետրվարի 11, 1964(1964-02-11)[1][2][3], Sandpoint, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2006-2009 թվականներին Ալյասկայի նահանգապետ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ։

Սառա Փեյլին
անգլ.՝ Sarah Palin
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1964(1964-02-11)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրSandpoint, Այդահո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն, բողոքականություն[4], ավետարանչականություն[4], Հիսունականներ[4], Assemblies of God?[5], Nondenominational Christianity?[4] և կաթոլիկություն[5]
ԿրթությունUniversity of Hawaiʻi at Hilo?, North Idaho College? (1983), University of Idaho? (1987), Wasilla High School?, Հիվիքի Խաղաղօվկիանոսյան համալսարան (1982) և Matanuska–Susitna College? (1985)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ինքնակենսագիր, մոդել և հակապատվաստանյութերի ակտիվիստ
ԱմուսինTodd Palin?[6]
Ծնողներհայր՝ Charles Richard 'Chuck' Heath?, մայր՝ Sarah 'Sally' Sheeran?[7]
Զբաղեցրած պաշտոններԱլյասկայի նահանգապետ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBristol Palin?, Piper Palin?, Track Palin?, Willow Palin? և Trig Palin?
Կայքsarahpalin.com
Ստորագրություն
Изображение автографа
 Sarah Palin Վիքիպահեստում

2008 թվականի օգոստոսի 29-ին Ջոն Մաքքեյնը՝ 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն, Սառա Պալինին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։

ԱՄՆ-ի պատմության մեջ Պալինը եղել է երկրորդ կինը, որը՝ Ջերալդին Ֆերարոյից հետո (նա 1984 թվականին դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ուոլթեր Մոնդեյլի հետ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում), առաջադրվել է երկու խոշորագույն կուսակցություններից մեկի փոխնախագահի թեկնածու։ Նրանցից ոչ մեկը չի դարձել փոխնախագահ, քանի որ համապատասխանաբար 1984 և 2008 թվականներին նրանց նախագահի թեկնածուները պարտվել են։

2009 թվականի հուլիսի 3-ին, չսպասելով իր առաջին ժամկետի ավարտին, Պալինը հայտարարել է, որ հեռանում է Ալյասկայի նահանգապետի պաշտոնից[9]։ 2009 թվականի հուլիսի 26-ին նա վայր է դրել նահանգապետի լիազորությունները, և Ալյասկա նահանգի նոր նահանգապետ է դարձել Շոն Պարնելլը՝ Պալինի նախկին տեղակալը։ Պալինի հեռանալը մեծամասամբ կապված է եղել նրա անձնական ֆինանսական դժվարությունների հետ[10]։

2011 թվականի հունվարին ԱՄՆ-ի հասարակությունը նրա վրա է դրել կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձի պատասխանատվության այն մասը, որի վերացման կոչն է արել Պալինը[11]։

Կենսագրություն խմբագրել

Քաղաքային խորհուրդ։ Ուասիլլայի քաղաքապետ խմբագրել

1992 թվականին Պալինը սկսել է իր քաղաքական կարիերան՝ առաջադրվելով քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում որպես վաճառքի նոր հարկի կողմնակից՝ առաջարկելով «առավել անվտանգ, առաջադեմ քաղաք Ուասիլլան»։ Նա հաղթել է ընտրություններում և 1992 թվականից մինչև 1996 թվականը պաշտոնավարել է 2 ժամկետ այդ պաշտոնում։ 1996 թվականին նա մարտահրավեր է նետել և քաղաքապետի ընտրություններում հաղթել Ջոն Սթեյնին՝ քննադատելով միջոցների վատնումն ու բարձր հարկերը։ 1997 թվականի հունվարին Պալինը աշխատանքից հեռացրել է ոստիկանապետին՝ նախկին քաղաքապետի չափից դուրս լոյալության համար։ Բացի այդ, Պալինը մեկ անգամ հարցրել է գրադարանի վարիչին, թե կարելի է արդյոք գրադարանից գրքեր հանել։ Ավելի ուշ սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանի վարիչին, եթե նա Պալինի վարչակազմին «լիակատար աջակցություն» չցուցաբերի[12]։ Սակայն ոչ մի գիրք այդպես էլ չի առգրավվել գրադարանից[13]։

Աշխատանքից հեռացված ոստիկանապետը դատի է տվել Պալինին՝ պնդելով, որ նրան աշխատանքից հեռացրել են հակառակորդի նախընտրական քարոզարշավին աջակցելու պատճառով։ Հայցը մերժվել է դատավորի կողմից, որը որոշել է, որ Պալինը նահանգի օրենքի համաձայն իրավունք է ունեցել աշխատանքից ազատել քաղաքային կառավարման աշխատողներին՝ թեկուզ քաղաքական դրդապատճառներով։ Քաղաքապետի պաշտոնում Պալինը կատարել է նախընտրական խոստումներ՝ նվազեցնելով քաղաքապետի աշխատավարձն ու անշարժ գույքի հարկը՝ 40 տոկոսով։ Նա ավելացրել է քաղաքային հարկը (sales tax), որպեսզի վճարի ծածկված սառցե արենա և կառուցի սպորտային համալիր։ Այդ պահից նահանգի հանրապետական կուսակցությունը սկսել է նրան նախապատրաստել ավելի բարձր պաշտոնների[14]։

Պալինը իր թեկնածությունն է առաջադրել Սթեյնի դեմ և 1999 թվականին վերընտրվել քաղաքապետի պաշտոնում՝ ընտրություններում հաղթելով ավելի մեծ առավելությամբ։ Նա նաև ընտրվել Է Ալյասկայի քաղաքապետերի համաժողովի նախագահ։

Անձնական կյանք խմբագրել

 
186x186пкс

1988 թվականի օգոստոսի 29-ից Սառան եղել է ամուսնացած նավթի արդյունահանման օպերատոր և առևտրային ձկնորս Թոդ Պալինի հետ, որը երկար ժամանակ աշխատել է Ալյասկայի ֆիլիալական BP-ում։ Ամուսիններն ունեն 5 երեխա․ որդին՝ Թրեք Չարլզ Ջեյմս Պալինը (ծնվել է 20.04.1989), դուստրերը՝ Բրիստոլի Շիրեն Մարի Պալինը (ծնվել է 18.10.1990), Ուիլլոու Բիանկա Փեյ Պալինը (ծնվել է 07.07.1994) և Պիպեր Ինդի Գրեյս Պալինը (ծնվել է 19.03.2001), և ևս մեկ որդի՝ Տրիգ Փեքսոն Վան Պալինը (ծնվել է 18.04.2008), որը ծնվել է Դաունի համախտանիշով[15]։ Տրեկը ծառայել է ԱՄՆ բանակում և 2008 թվականի սեպտեմբերին իր ստորաբաժանման հետ ուղարկվել Իրաք[16]։ Պալինը ունեցել է չորս թոռ՝ երեքը Բրիստոլից և մեկը Թրեքից[17][18]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Պալինը ամուսնալուծվել է Սարայից[19]։

2018 թվականի դեկտեմբերի 1-ին Պալինը հայտնել է, որ իր տունն ու իր ծնողների տունը լրջորեն տուժել են Ալյասկայում տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից[20]։

Գրական գործունեություն խմբագրել

Հրաժարական տալուց հետո Սառա Պալինը, ունենալով լրագրողի կրթություն, սկսել է գրել «Going Rogue» (հավանական ռուսերեն թարգմանությունը՝ «Կոշտ խաղ») վերնագրով գիրքը[21]։

Գիրքը լույս է տեսել 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Going Rogue: An American Life» («Կոշտ խաղ. ամերիկյան կյանք») վերջնական անվանումով։ Ինչպես հաղորդել է գիրքը թողարկած HarperCollins հրատարակչությունը, առաջին իսկ օրը գիրքը վաճառվել է 300 հազար տպաքանակով, ինչը ԱՄՆ-ում եղել է վաճառքների ռեկորդներից մեկը։ Հետաքրքիր է, որ նույն օրը լույս է տեսել նաև Պելինի «Կոշտ խաղ․ Սառա Պալին, ամերիկյան մղձավանջ» (Going Rouge: Sarah Palin, An American Nightmare) վերնագրով գրքի քննադատական ծաղրանկարը։ Ինչպես պնդել են հեղինակները, այս պարոդիան բացել է աչքերը Սառա Պալինի իրական պատմության վրա[22]։

2011 թվականին Պալինի գիրքը լույս է տեսել ռուսերենով՝ «Կարիերա Պրեսս» հրատարակչությունում[23]։

2013 թվականին Սառա Պալինը ուղևորվել է Ամերիկա իր նոր գրքով՝ «Good Tidings and Great Joy: Protecting the Heart of Christmas» (Բարի լուր և մեծ ուրախություն. Պաշտպանելով Սուրբ Ծննդյան հիմնական էությունը)[24]։ Գրքում, որը լույս է տեսել նոյեմբերին, նա բարձրացրել է երկրի գլխավոր՝ Սուրբ Ծննդյան տոնի առևտրայնացման հարցը, ինչպես նաև խոսել քրիստոնեական արժեքների մասին։

«Այսօր քաղաքականապես կոռեկտ չէ դարձել հիշեցնելը, որ Հիսուսը Սուրբ Ծնունդը նշելու հիմնական պատճառն է հանդիսանում։ Քաղաքականորեն ճիշտ կանոնները ասում են, որ մենք պետք է Քրիստոսին վռնդենք Սուրբ Ծննդյան տոներից, բայց մենք ասում ենք.« Ո՛չ։ Դադարեցրեք մեզ վախեցնել քաղաքական կոռեկտությամբ։ Մենք ուզում ենք իրականացնել մեր դավանանքի ազատությունը», - ասել է Պալինը[25]։

Հեռուստատեսային կարիերա խմբագրել

2010 թվականի հունվարին ամերիկյան Fox News հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է Սառա Պալինի հետ երկարամյա պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի կետերի համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածուն վերլուծական ծրագրեր է վարելու Fox Business Channel հեռուստաալիքով և Fox News ռադիոյով, ինչպես նաև մեկնաբանելու քաղաքականության և բիզնեսի մեջ տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունները։ Նա նաև ելույթ է ունենալու Real American Stories նոր նախագծի մի քանի թողարկումներում, որը հիմնված է ամերիկացիների կյանքի անսովոր պատմություններ հիման վրա[26]։

2012 թվականին ռեժիսոր Ջեյ Ռոուչն ավարտել է «Խաղը փոխվել է» հեռուստասերիալի նկարահանումները, որի սյուժեն պատմում է 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին։ Սառա Պալինի դերը կատարել է 2015 թվականի դափնեկիր և «Օսկար» մրցանակի քառակի հավակնորդուհի Ջուլիանա Մուրը։ Պալինը քննադատել է ֆիլմը՝ ասելով, որ «հոլիվուդյան սուտը մնում է հոլիվուդյան սուտ[27]։

«Գրիֆիններ» մուլտսերիալում, «Extra Large Medium» էպիզոդում Դաունի համախտանիշով կերպարը՝ Էլենը, պատմել է, որ իր մայրը եղել է Ալյասկայի նախկին նահանգապետը։ Դա նշանակել է, որ նրա մայրը Սառա Պալինն է, քանի որ նա եղել է միակ կինը, որն այդ պաշտոնում է եղել այդ նահանգում։ Դրա համար էլ նրա դուստրը՝ Բրիստոլը, դրվագի պրեմիերայից երկու օր անց Facebook-ի միջոցով հայտարարել է, որ նա նեղացել է սերիայի սցենարիստներից, քանի որ այդտեղ ծաղրել են իր եղբայր Տրիգին՝ Դաունի համախտանիշով հիվանդին։ Ինքը՝ Սառա Պալինը, քննադատել է զրույց-հանդես դրվագը[28]։ Դրան ի պատասխան Սեթ Մաքֆարլեյնը հարցազրույց է տվել «Լոս Անջելես Թայմս»-ին, որտեղ հայտարարել է, որ իր մուլտսերիալը միշտ հագեցած է եղել երգիծանքով (the series always uses satire as the basis of it humor; the show is an equal-opportunity offender)[29]։ Մաքֆարլեյնին աջակցել է նաև Անդրեա Ֆեյ Ֆրիդմանը, որը հնչեցրել է Էլենի դրվագում՝ ասելով, որ իրենց կատակն ուղղված է եղել հենց Սառային, այլ ոչ թե նրա որդուն (the joke was aimed at Sarah Palin and not her son; the former Governor Palin does not have a sense of humor)[30]։ Ավելի ուշ, մեկ այլ պարբերականին տված հարցազրույցում Ֆրիդմանը մեղադրել է Պալինին՝ ասելով, որ նա իր հիվանդ որդուն օգտագործել է միայն որպես իր քաղաքական հենարան (using her son, Trig, as a political prop to pander for votes. I have a normal life and Palin’s son should be treated as normal, rather than like a loaf of French bread)[31]։ Դրան ի պատասխան՝ Սեթ Մաքֆարլեյնը զրույց-հանդեսի ժամանակ հայտարարել է, որ Սառա Պալինը նման բարձրագոչ հայտարարություններով պարզապես փորձել է պաշտպանել Դաունի համախտանիշով հիվանդ մարդկանց, իսկ Ֆեյ Ֆրիդմանը ցանկացել է ընդգծել, որ իրեն Պալինից խղճահարություն պետք չէ (Palin’s outrage a presumptuous attempt to defend people with Down syndrome; and Friedman’s statement is her way of saying that she does not need feigned pity from Palin)[32]։

2019 թվականին մասնակցել է «Դիմակ» հեռուստաշոուի ամերիկյան վերսիային[33]։

Կրոնի նկատմամբ վերաբերմունք խմբագրել

Ծնվել է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցում[34]։

2008 թվականի սեպտեմբերին Թայմ ամսագրին տված հարցազրույցում նա իրեն բնորոշել է որպես «Bible-believing Christian» (Աստվածաշունչ դավանող քրիստոնեա)՝ իրեն չվերաբերելով ոչ մի կոնկրետ դենոմինացիայի[34]։ Երբ նա եղել է 4 տարեկան, նրա ընտանիքը միացել է Ալյասկա նահանգի Ուասիլլա քաղաքում գտնվող Աստծո ժողովին, որը պատկանել է Պենտեկոստալ եկեղեցիների միությանը։ Մինչև 38 տարեկանը նշված է եղել որպես համայնքի անդամ։ Ըստ CNN-ի[35][36]՝ նա ներկայումս էլ հարաբերություններ է պահպանում իր նախկին համայնքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.pewforum.org/2008/11/04/religion-and-politics-08-sarah-palin/
  5. 5,0 5,1 https://www.learnreligions.com/sarah-palins-faith-701386
  6. https://people.com/politics/sarah-todd-palin-quietly-divorced/
  7. 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
  8. https://www.alaskawomenshalloffame.org/alumnae/sarah-palin/
  9. «Сара Пэйлин уходит в отставку с поста губернатора Аляски» (ռուսերեն). Lenta.ru. 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Отставку Сары Пэйлин объяснили финансовыми трудностями» (ռուսերեն). Lenta.ru. 2009 թ․ հուլիսի 6. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Сара Пэйлин стерла в Facebook призыв расправиться с конгрессмен, после покушения
  12. Thornburgh N. Mayor Palin: A Rough Record // «Time». September 02, 2008 Արխիվացված Նոյեմբեր 24, 2012 Wayback Machine. — 03.09.2008.
  13. Rindi White Palin pressured Wasilla librarian // «Anchorage Daily News». September 04, 2008 Արխիվացված Սեպտեմբեր 5, 2008 Wayback Machine.
  14. Kizzia T. 'Fresh face' launched Palin // «Anchorage Daily News». — October 23, 2006 Արխիվացված Օգոստոս 31, 2008 Wayback Machine. — 03.09.2008.
  15. Palin back at work three days after giving birth // Alaska Superstation News (April 22, 2008) Արխիվացված Հունիս 11, 2009 Wayback Machine. — 29.08.2008.
  16. Palin’s son’s job to guard his commanders in Iraq. The Associated Press, 6 сентября 2008 г.
  17. «Сара Пэйлин стала бабушкой». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Bristol Palin Reveals She's Pregnant With Second Child» (անգլերեն).
  19. Todd Palin Filed for Divorce from Sarah Palin on His Birthday — and Is Reportedly Using Bristol's Ex's Attorney
  20. Sarah Palin Reveals That Her and Her Parents' Homes Suffered Destruction from Alaska Earthquake
  21. «Книга Сары Пэйлин выходит на русском языке». careerpress.ru. 05.30.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 05.30.2011-ին.
  22. Книга Сары Пэйлин бьет рекорды продаж
  23. «Издание книги Пэйлин на русском языке». careerpress.ru. 05.30.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 05.30.2011-ին.
  24. Good Tidings and Great Joy: Protecting the Heart of Christmas
  25. Sarah Palin on a mission to keep Jesus at the heart of Christmas
  26. Американский политик С.Пэйлин станет комментатором Spb.rbc.ru, 12 января 2010
  27. «Сара Пэйлин раскритиковала телефильм о себе» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  28. «Sarah Palin Responds To "Family Guy"». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
  29. Заголовок: Sarah Palin vs. 'Family Guy': Seth MacFarlane responds. Издание: Los Angeles Times. Дата: 16 февраля 2010. Проверено: 20 февраля 2010. Цитата: "From its inception, 'Family Guy' has used biting satire as the foundation of its humor. The show is an «equal-opportunity offender.»
  30. «'Family Guy' Voice Actor Says Palin 'Does Not Have a Sense of Humor'». The New York Times. 2010 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  31. «'Family Guy' Actress Says Sarah Palin is Chasing Votes». անգլ.՝ The Insider. 2010 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  32. Ток-шоу: անգլ.՝ Real Time With Bill Maher. Телеканал: HBO. Дата: 19 февраля 2010. Цитата: «This was an actress that was frustrated by the because what I think Sarah Palin was doing was coming out and saying I am here to defend you. And what Andrea, the actress, said was I don’t need this, I love my life. I’m very happy, and I don’t need you to use this piece of cartoon footage to inspire phony pity because I’m very happy and very content with my life»
  33. «'The Masked Singer, Sarah Palin unmasked as the Bear'». անգլ.՝ Youtube. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  34. 34,0 34,1 Jay Newton-Small (2008-09-09). «Interview with Sarah Palin» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  35. Pastor: GOP may be downplaying Palin’s religious beliefs CNN 9 сентября 2008 г.
  36. Сара Пейлин была членом общины пятидесятников и впадала в религиозный экстаз NEWSru 9 сентября 2008 г.

Արտաքին հղումենր խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սառա Փեյլին հոդվածին
  • Об отношениях с нефтяными компаниями: Demos T. Palin: No foe of oil — no patsy either // «Fortune». — September 1, 2008. — 06.09.2008.