Սառա Ջին Անդերվուդ
Սառա Ջին Անդերվուդ (անգլ.՝ Sara Jean Underwood), (մարտի 26, 1984[1][2], Պորտլենդ), ամերիկացի մոդել, դերասանուհի, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող։
![]() անգլ.՝ Sara Jean Underwood | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1984[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Պորտլենդ |
Կրթություն | Օրեգոնի պետական համալսարան, Փորթլենդի պետական համալսարան և Scappoose High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, Փլեյբոյի փլեյմեյթ, գլամուրային մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ռայան Սիքրեստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Սառա Ջին Անդերվուդը ծնվել է 1984 թվականի մարտի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։
2002 թվականին ավարտել է Սքափուզի ավագ դպրոցը։ Սովորել է Օրեգոնի պետական համալսարանում և Պորտլանդի պետական համալսարանում։ Սառայի մանկության և դպրոցական տարիների մտերիմ ընկերն է եղել ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Դերեկ Անդերսոնը[3][4]։
Նրա առաջին աշխատանքը շինարարական տեխնիկայի վաճառքի օգնականն էր։ Ավելի ուշ Սառան փոխել է մի շարք գործատուներ, որոնց թվում էր նաև Հութերս ռեստորանային համալիրը[5], որտեղ աղջիկն աշխատում էր որպես մատուցողուհի։
Կարիերա Խմբագրել
Սառա Ջինն առաջին անգամ հայտնվել է Փլեյբոյ ամսագրի շապիկին 2005 թվականի հոկտեմբերին[6], որից հետագայում ևս մի քանի անգամ կրկնվել է։ Համարվել է 2006 և 2007 թվականների Փլեյմեյթը։
Առաջին անգամ նկարահանվել է «Շատ էպիկական ֆիլմ»-ում 2007 թվականին, որտեղ այնքան էլ կարևոր դեր չէր կատարում։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Անվանումը | Դեր |
---|---|---|
2007 | Շատ էպիկական ֆիլմ | ծովահեն-աղջիկը |
2008 | Նապաստակների տունը | Սառա |
2009 | Երկու միլիոն հիմար կանայք | Ջինջեր |
2009 | Պատմությունը | Տրեսի |
2009 | Տիկին Մարչը | խաղում է ինքն իրեն |
2010 | Օրվա ասպետը | Բժիշկ համար 2 |
2012 | Զելվուդ | Կետի |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Derek Anderson Tight With Playboy Playmate»
- ↑ Greg Garber (2007-12-27)։ «Derek Anderson: From humble beginnings to budding star»։ ESPN։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2010-03-17։ «cover of Playboy wearing what appeared to be an Oregon State football jersey, a tribute to her fellow Beaver, Anderson.»
- ↑ The Girls Next Door Season 3 episode broadcast May 6, 2007
- ↑ Shannon Salyer (2005-09-27)։ «Uncovered: Beavers bust into Playboy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին