Սապնարմատ երկգույն
Սապնարմատ երկգույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ցեղ | Ցմախ (Gypsophila) |
Տեսակ | Սապնարմատ երկգույն (G. bicolor) |
Միջազգային անվանում | |
Gypsophila bicolor |
Սապնարմատ երկգույն (լատին․՝ Gypsophila bicolor), մեխակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրել1մ բարձրությամբ, հաստ առանցքային արմատով և ճյուղավոր թխակապույտ ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Նստադիր, սրածայր, գծային-նշտարաձև, ուռուցիկ միջին ջղերով և հակադիր տերևադասավորությամբ։ Վահանիկաձև-հուրանաձև ծաղկաբույլերում հավաքված են բարակ ծաղկակոթերով մանր հնգանդամ ծաղիկները։ Բաժակաթերթիկներից կրկնակի երկար պսակաթերթիկները սպիտակ են, իսկ բաժակը՝ լայն զանգականման։ Բազմաթիվ սերմերով պտուղները գնդաձև կամ ձվաձև չորսփեղկավոր տուփիկներ են։ Թունավոր, մեղրատու և գեղազարդային բույս է, որի լավ զարգացած արմատային համակարգը նպաստում է ավազայինհողերի ամրացմանը[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտու չոր սարալանջերին, ավազոտ հողերում, երբեմն նաև ցանքսերում։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են արմատներն ու կանաչ զանգվածը։ Բույսի արմատներն գործածում են որպես վերքամոքիչ միջոց։ Բույսն երբեմն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ փրփուր առաջացնող որոշ քաղցր ըմպելիքներ և գարեջուր պատրաստելու համար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ երկգույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ երկգույն» հոդվածին։ |